Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ոսկու խանութը թալանողից կբռնագանձվի 66 միլիոն դրամ

Սեպտեմբեր 03,2014 16:54

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը օգոստոսի 15-ին վճռել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Գագիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Դատարանն ապացուցված է համարել,որ Գ. Սարգսյանը 2012թ. դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ, իր հորաքրոջ տղա Մհեր Խլղաթյանի հետ, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք է գործել Իջեւանի շուկայի հարակից տարածքում գտնվող, Իջեւան քաղաքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերի խանութ-սրահ եւ այնտեղից գողացել 66 միլիոն դրամի ոսկյա զարդեր:

Մեր տեղեկություններով՝ Մհեր Խլղաթյանը Մոսկվայում կալանավորված է տեղի ոսկու խանութներից մեկից առավել խոշոր չափերով գողության համար:
Գագիկ Սարգսյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Դատարանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել եւ հօգուտ տուժող Արտակ Խաչատրյանի բռնագանձել 66 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:Դատարանի վճռով արգելանք է դրվել Գ. Սարգսյանին պատկանող շարժական եւ անշարժ գույքի վրա:

Սույն վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930