Լրահոս
Օրվա լրահոսը

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Սեպտեմբեր 03,2014 16:52

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում ստացված դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը 2014թ. հունիսի 23-ին հարուցել է վարչական վարույթ։ Դրա շրջանակում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ և օդի լաբորատոր հետազոտություններ։ Փորձագիտական եզրակացության համաձայն` «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները» չեն խախտվել: Պարզվել է, որ հոտի առկայությունը պայմանավորված է հոսանքազրկման պատճառով առաջացող տեխնոլոգիական գործընթացի խախտումներով:

Առողջապահական պետական տեսչությունը խախտումների և թերությունների վերացման նպատակով «Առողջ սունկ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1 ամսվա ընթացքում օդափոխանակության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրել էլեկտրագեներատոր` որպես հոսանքի երկրորդ աղբյուր։ Հանձնարարվել է նաև երկու ամսվա ընթացքում ավարտել շինարարական աշխատանքները և ապակեպատել արտադրամասի պատուհանները, աշխատակիցներին ապահովել համապատասխան սանկենցաղուկներով։ Պահանջ է դրվել նաև կազմակերպել աշխատակիցների պարբերական բժշկական զննություններ, նրանց ապահովել արտահագուստով, անհատական պաշտպանիչ միջոցներով։

Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ևս հանդիպել են Նուռնուս համայնքի ամառանոցային տարածքի բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը ինչպես բնակիչների, այնպես էլ` «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ:

Երեկ Առողջապահական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտրոնում լսումներ են կազմակերպվել, որին մասնակցել են բողոքող բնակիչների ներկայացուցիչները և «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ղեկավարությունը։ Վերջինս մինչև շինարարական աշխատանքների լիարժեք ավարտը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը և պարտավորվել է արտադրության վերսկսումից 3 օր առաջ տեղյակ պահել Առողջապահական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտրոնին։
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ամառանոցային տարածքի բնակիչներից նույն փաստի առթիվ ստացված երկրորդ դիմում-բողոքի հիման վրա 2014թ. օգոստոսի 26-ին հարուցված վարչական վարույթը կարճվել է` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50 հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջի:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930