Ուղիղ մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը:
Լուրը թեժ կրքեր առաջացրեց ՀՀ քաղաքական եւ հասարակական կյանքում:
Շատերի համար այդ որոշումը անհասկանալի եւ անընդունելի էր, ոմանց համար էլ` բաղձալի երազանք:
Անցել է մեկ տարի, սակայն Հայաստանը դեռեւս չի ստորագրել ՄՄ- ին միանալու համաձայնագիրը:
Aravot.am-ի հետ զրույցում վանաձորցի տիկին Մարիետան համոզմունք հայտնեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կստորագրի այն:
Կարդացեք նաև
«Նազարբաեւի հայտարարությունը ձգձգեց անդամակցումը: Նազարբաեւը մուսուլման է, չի ուզում, որ Հայաստանը Ղարաբաղի հետ մտնի Մաքսային միություն, բայց Հայաստանն առանց Ղարաբաղի պարզ ա, որ չի մտնի այդ միություն: Մաքսային միություն մտնելը լավ է Հայաստանի տնտեսության համար»,-նշեց տիկին Մարիետան:
Իսկ մեկ այլ վանաձորցու կարծիքով Հայաստանին Մաքսային միություն մտնելը ոչինչ չի տա:
«Հենց Պուտինն էլ խոչընդոտում է Հայաստանի անդամակցությանը ՄՄ- ին: Հայերը արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ, իսկ դա Ռուսաստանին ձեռնտու չէ»,-նշեց Ասյա Վարդանյանը:
Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ