Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ երեխաների, ինչպես նաև սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը:
2014 թվականի հունվար–օգոստոս ամիսներին բնակարանային վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով դրամական աջակցություններ են տրամադրվել 79 ընտանիքների: Եվս 355 ընտանիքի հատկացվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն ու գրենական պիտույքներ:
Պարենային աջակցություն է ցուցաբերվել 283 ընտանիքների: Երևանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 34 սիրիահայեր, փաստագրվել են 11-ը:
Հաշվետու ժամանակահատվածում 35 քաղաքացիներ ձեռք են բերել կենսաթոշակի իրավունք: 4 երեխա ուղարկվել է Ճամբար։
Կարդացեք նաև
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ, 113 փոքրիկներ, հիմնականում արտահերթ հիմունքներով, ընդունվել են ՆՈՒՀ-եր:
2014 թվականի առաջին 8 ամիսներին քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել թվով 1620 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ