Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «ռուլիտ է անում օլիգարխը» և ընդդիմությունը «թեժ» աշուն է խոստանում

Սեպտեմբեր 03,2014 15:24

«Արդեն 23 տարի ես լսում եմ ընդդիմադիրներից, որ թեժ աշուն է լինելու։ Ամեն դեպքում ես նման բան չեմ կանխատեսում»,- ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը ընդդիմադիրների`թեժ աշնան մասին հայտարարություններին հեգնանքով է մոտենում: Սակայն կարծում է, որ կան հարցեր, որոնք առաջիկա ամիսներին կքննարկվեն. մասնավորապես կուտակայինի հարցը, որը կիսատ է մնացել։

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` առանցքային հարց է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը չմիանալը: Ըստ պարոն Արզումանյանի. «ԵՏՄ-ում ռուլիտ է անում օլիգարխը»:

Ալեքսանդր Արզումանյանը չցանկացավ փակագծեր բացել երեկ ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ պատգամավորների միջև կայացած դռնփակ հանդիպումից, ավելին, վիրավորվեց այդ հարցից ու նշեց. «Ոչ մի գաղտնիք էլ չի եղել, ուղղակի ջենթլմենական պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը փակ է լինելու, և քննարկումների մասին չեն խոսելու»:

Հարցին նորմա՞լ է, որ ՀՀ ԱԳՆ-ն փակ է գործում, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Արտգործնախարարությունը չի կարող գործել բաց դաշտում, դա դիվանագիտական նորմ է: Այլ հարց է, որ նախարարությունը թափանցիկ չի գործում»: Այնուհետև պարոն Արզումանյանը հիշեցրեց, թե կան երկրներ, որտեղ արտաքին քաղաքական դիվանագիտական որոշումների վրա 30-40 տարով գաղտնիության կնիք է դրվում: Հետո եզրափակեց. «Բայց եթե բանակցություններ են վարվում, չենք կարող հարցնել, թե ինչ են խոսել ու պայմանավորվել: Դիվանագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ հասարակությանը ոչինչ չասեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930