Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի տարիներն էլ մրցունակության ցուցիչի անկում ենք ունեցել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 15:18

Այսօր «2014-2015թթ. Մրցունակության համաշխարհային զեկույց»-ը (ՄՀԶ) ներկայացնելիս, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Մանուկ Հերգնյանն ասաց, որ 2005 թվականից սկսած մեր երկրի մրցունակության ցուցիչն անկում է ապրել մինչեւ 2010 թվականը:

Եվ, չնայած, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 28-ին «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում իր ղեկավարման տարիները համարել էր մեր երկրի համար տնտեսության վերելքի տարիներ եւ քննադատել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, Մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալներն այլ բան են փաստել:

Aravot.am-ը նկատելով, թե, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման (1998-2008 թթ.) վերջին երեք տարիներին նույնպես, մրցունակության ցուցիչի անկում ենք ունեցել՝ հետաքրքրվեց` տնտեսության, հատկապես ո՞ր ցուցանիշներով ենք երկրորդ նախագահի օրոք հետընթաց արձանագրել: Մանուկ Հերգնյանն ասաց, որ մրցունակության ցուցիչն ավելի երկարաժամկետ ազդեցությունների ցուցիչ է: Նրա խոսքի մանրամասները` տեսանյութում

Տնտեսագետից նաեւ հետաքրքրվեցին, թե Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի կիրառած պատժամիջոցները որքանով կնպաստեն մեր արտահանման ցուցանիշների բարելավմանը:
Մանուկ Հերգնյանը, գտնում է, որ ռուսական շուկայի համար նախ պետք է զարգացնել ներքին կարողությունները:

Տնտեսագետի կանխատեսմամբ, եթե մեծ փոփոխություններ տեղի չունենան, ապա 4-5 տոկոս տնտեսական աճ կունենանք: Սակայն պարոն Հերգնյանը կարծում է, որ սոցիալական խնդիրները լուծելու համար մեզ ավելի բարձր տնտեսական աճ է անհրաժեշտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930