Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով»՝ առանձին որոշում

Սեպտեմբեր 03,2014 15:04

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը (լուսանկարում) որոշում ընդունեց՝ կապված «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հետ:

Այս տարվա մարտի 27-ի փորձագիտական եզրակացությունից հետո դատարանը առաջադրեց հարցեր, թե արդյոք նրա մոտ առկա է բարելավում եւ կարո՞ղ է մասնակցել դատաքննչական գործողությունների:

Banda_5 Banda_4 Banda_2 Banda_1 Banda-3

Դատարանը իր այսօրվա որոշմամբ նշանակեց բժշկական փորձաքննություն եւ հետաձգեց դատական նիստը Քյարամ Ամոյանի մասով, մինչեւ հոկտեմբերի 17-ը:

Այդ ընթացքում Դատապարտյալների հիվանդանոցից Քյարամ Ամոյանը կտեղափոխվի «Նուբարաշեն» դատահոգեբուժական կլինիկա:

Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական նիստի մանրամասները՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930