Ազատության հրապարակից մեկնարկել է ընդդեմ Մաքսային միության բողոքի ցույց: Մի խումբ քաղաքացիներ բողոքում են 1 տարի առաջ այս օրը Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից:
«Այսօր լրանում է մեկ տարին, երբ Հայաստանի անունից Հայաստանը չներկայացնող մի անձ Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ստախոսության մեկ տարին»,- ասաց Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ «Մաքսային միության ուղղությունը Հայաստանի շահերից չէ եւ ոչ էլ Հայաստանի որոշումը:
«Թույլ չենք տալու, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով: Հայաստանի անկախության զգացում ունեցող քաղաքացիները այս ընթացքում ակցիաներ են կազմակերպել, տուգանվել, ոստիկանների կողմից խոչընդոտների հանդիպել, բայց դրանք մեզ համար իրական խոչընդոտ չեն կարող լինել: Հայաստանի ապագան, անկախությունը չի վաճառվում, ոչ մի անձ՝ ընտրված թե չընտրված, իրավունք չունի Հայաստանի անկախությունը սակարկել»:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Բաղրամյան 26. նախագահական նստավայրի դիմաց նրանք պատրաստվում են ընթերցել իրենց հայտարարությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ tert.am-ի
😀 😀 😀