Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն այսուհետ իրավունք ունի «արտադրված է ԼՂՀ-ում» պիտակով արտադրանք արտահանել ԱՄՆ

Սեպտեմբեր 03,2014 13:55

«Կալիֆորնիայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը համարում եմ աննախադեպ երևույթ: Կալիֆորնիան շարքային նահանգ չէ ԱՄՆ-ում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Կալիֆորնիայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Այնուհետև մանրամասնեց, թե ի՞նչ է ենթադրում ճանաչումը. «Արցախը իրավունք ունի Կալիֆորնիայի ներկայացուցչություն բացել Արցախում, իր ներկայացուցչությունը բացել Կալիֆորնիայում, իր արտադրանքը «արտադրված է ԼՂՀ-ում» պիտակով արտադրանք արտահանել ԱՄՆ»: Քաղաքագետը չի բացառում, որ ժամանակը կգա, երբ ճանաչում կլինի նաև ԱՄՆ-ի կողմից:

Aravot.am-ի հարցին՝ սա համարել ՀՀ դիվանագիտության հաղթանա՞կ, ամերիկահայության աշխատանք, թե՞ ուղղակի բանաձևի ընդունումը քաղաքական առումով ձեռնտու էր ԱՄՆ-ին, քաղաքագետը պատասխանեց. «Ես երեքը կգումարեի իրար, բայց այդ աշխատանքը արդյունք չէր տա, եթե դա ձեռնտու չլիներ ԱՄՆ-ին: Աշխատանք կատարվել է և′ ՀՀ դիվանագիտության, և′ Արցախի դիվանագիտության կողմից»:

Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ՌԴ-ին ձեռնտու է տարածաշրջանում անկայունությունը: Նա մանրամասնեց. «Եթե լարվածությունը պահպանվում է, Ռուսաստանը կարողանում է ազդել և′ մեզ վրա, և′ ԱՄՆ-ի վրա: Այնինչ ԱՄՆ-ին այստեղ պետք է խաղաղություն, որ կարողանա այստեղի նավթից ու գազից օգտվել»:
Հարցին՝ Ադրբեջանն ունի՞ լծակներ խանգարելու Արցախի ամբողջական ճանաչմանը, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Ադրբեջանն ունի հզոր լծակներ՝ նավթ, խավիար և գումար: Քաղաքական, իրավական լծակներ Ադրբեջանը չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930