Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Դոնբասում հրադադար հաստատելու համաձայնություն ձեռք չեն բերել, քանի որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով սակայն, որ նախագահները իրոք խոսել են հակամարտության կարգավորման շուրջ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հայտնել էր, որ իրենք Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Պուտինն ու Պոռոշենկոն իրոք քննարկել են քայլերը, որոնք Ուկրաինայի ուժայինների և աշխարհազորայինների միջև հրադադարի հնարավորություն կստեղծեն: Ռուսաստանի ֆիզիկապես չի կարող պայմանավորվել հրադադարի շուրջ, քանի որ հակամարտող կողմ չէ», – ասել է Պեսկովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև