Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում հրադադար հաստատելու համաձայնություն են ձեռք բերել, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին:
Նախագահներն այդ պայմանավորվածությանն են եկել հեռախոսազրույցի արդյունքում:
«Զրույցի արդյունքում որոշվել է Դոնբասում հրադադարի մշտական ռեժիմ մտցնել: Համաձայնություն է ձեռք բերվել համապատասխան քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ