«Նա հաջողված թոշակառու է և պետք է շարունակի վայելել այն ամենը, ինչ կուտակել է իշխանության տարիներին»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նա հույս հայտնեց, թե «կգա ժամանակը, որ նա նաև պատասխան կտա այն չարագործությունների համար, մասնավորապես, նրա համար, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ բանակը քաղաքացիների դեմ օգտագործելու ոճրագործության համար: Իր իրավունքն է արտահայտել կարծիք, ես հարգում եմ յուրաքանչյուրի իրավունքը: Բայց չեմ կարծում, որ մեր հասարակությունը հիշողություն չունի: Իհարկե, ներողամիտ ժողովուրդ է, բայց դա չի հասնում մազոխիստության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ