Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական ձերբակալություն. Վախեցնելու փո՞րձ, թե, այնուամենայնիվ, իրավունքների պաշտպանություն

Սեպտեմբեր 03,2014 12:52

«Մարդու, նաև փոքրամասնությունների ֆունդամենտալ իրավունքների և ազատության պաշտպանությունը մեր երկրի ամենագլխավոր առավելություններից մեկն է», -սեպտեմբերի 1-ին, հերթական անգամ, հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետը, հանդես գալով եվրոպական
չինովնիկների առջև, հավաստացնում էր Եվրոպային և ինքն իրեն, որ Վրաստանի
համար առաջնային հարց է մարդու և ազգային փոքրամասնությունների
ֆունդամենտալ իրավունքների պաշտպանությունը, երկրի ծայրամասում`
Սամցխե-Ջավախքում, դեպք է պատահել, որը կասկածի տակ է դնում վարչապետի
խոսքերի անկեղծությունը: Կամ նվազագույնս մատնանշում է այն, որ երկրի
Կառավարության համար «փոքրամասնությունների ֆունդամենտալ իրավունքների
պաշտպանություն» բառերի իմաստը փոքր-ինչ այլ նշանակություն ու իմաստ ունի,
քան դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում:

Հարգելի ընթերցողին ներկայացնում ենք Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական
կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ
հարցազրույցը, օրերս Նինոծմինդայի սահմանակետում տեղի ունեցած միջադեպի
կապակցությամբ: (Հարցազրույցը վարեց Էդուարդ Այվազյանը):

Օրերս լուրեր շրջանառվեցին, որ Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ, Նինոծմինդայի անցակետում Ձեզ բերման են ենթարկել Ախալքալաքի շրջանային ոստիկանություն, կասեք` ի՞նչ է տեղի ունեցել:

– Օգոստոսի 28-ին, ժամը 7:30-ի սահմաններում էր, ես Նինոծմինդայի
անցակետում էի գնում էի Հայաստանի Հանրապետությունը: Այնտեղ հերթ էր, եւ
բոլորն էլ սպասում էին, ասեմ, որ այդ օրը կարծես թե դանդաղ էին
գրանցումները կատարում` պատճառաբանելով, որ համակարգիչներում նոր ծրագիր է
տեղադրված եւ համակարգիչները դանդաղ են աշխատում: Այնուհետեւ
աշխատակիցներից մեկը հայտարարեց, թե համակարգիչները լավ չեն աշխատում, պետք
է սպասել: Այդ ընթացքում ինձ մոտեցավ Նինոծմինդայի շրջանային ոստիկանության
աշխատակիցը եւ ասաց, որ ինձ պետք է տանի բաժին, ինչ-որ օպերատիվ ինֆորմացիա
ունեն, եւ նստեց իմ մեքենայի ղեկին ու տարավ Ախալքալաքի ոստիկանություն:

Դուք ճանապարհին, գնալու ընթացքում, ոստիկանին հարցրի՞ք, թե ինչո՞ւ է Ձեզ
տանում բաժին:

– Հարցրի, ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, իրեն զանգել են
Ախալցխայից:

Իսկ Ախալքալաքի ոստիկանությունում Ձեզ ի՞նչ հարցեր տվեցին, եւ ինչպե՞ս էին
վերաբերվում Ձեզ:

Հարցրեցին, թե մեքենայի մեջ ի՞նչ կա, մեքենաս դատարկ էր, հետո էլ ասեցին
իբր թե թյուրիմացություն է եղել, շփոթել են մեքենայի պետհամարանիշը: Ես
դիմելու եմ ոստիկանություն պաշտոնական պատասխան ստանալու համար: Ինձ հետ
շատ նորմալ եւ կուլտուրական էին վերաբերվում:

Կարո՞ղ է այս ամենը կապված լինի Ձեր քաղաքական գործունեության հետ:

– Մեր քաղաքական գործունեությունը, որը որ խորհուրդն իրականացնում է,
բխում է Վրաստանի շահերից, մենք հակաօրինական, հակապետական ոչ մի
գործողություն չենք իրականացնում, խնդիրներ կան որոնց մասին բարձրաձայնում
ենք եւ առաջարկում ենք դրանց լուծման եղանակները, մենք այս երկրի
թշնամիները չենք, թշնամիները կամ չուզողները նրանք են, ովքեր փորձում են
կոծկել եղած խնդիրները:

armenian-community.ge

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930