Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերության գործերն այնքան էլ լավ չեն. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 03,2014 12:36

Հարկային հաշիվներն այն փաստաթղթերն են, որոնցում արտացոլվում են տնտեսավարողների շրջանառությունները։ Հարկային հաշիվների քանակի նման ավելացումը, սակայն, համարժեք չի արտահայտվել դրանցում արձանագրվող շրջանառությունների վրա։ Մինչ օգոստոսի երկրորդ տասնօրյակում մշտական հսկողության տակ հայտնված խոշոր ներմուծող-արտադրողների մոտ շրջանառությունների աճը նախորդ տարվա համեմատ եղել է 14,3 տոկոս, երրորդում եղել է 3,7 տոկոս։

Կան հարկատուներ, որոնց հարկային հաշիվների ավելացման պայմաններում շրջանառությունները նույնիսկ նվազել են, այն էլ՝ կտրուկ։ Նման իրավիճակում է եղել մասնավորապես «Ա եւ Գ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, փոխկապակցված է հայտնի գործարար Ս.Ալեքսանյանի հետ, որի անունը հաճախ է առնչվում ստվերային տնտեսավարմանը։

«Ա եւ Գ»-ն հիմնվել է նույն գործարարին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության սկզբնատառերի հիման վրա։ Այն բանից հետո, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օղիների արտադրության ոլորտում ոչ բարեխիղճ մրցակցության համար տուգանեց «Ալեքս Գրիգին», դրա փոխարեն շուկայում հայտնվեց «Ա եւ Գ»-ն։

Վերջին երկու տասնօրյակում իրականացված հսկողության ընթացքում արձանագրվել են որոշակի ռիսկեր այս ընկերության դուրս գրած հարկային հաշիվների քանակի եւ շրջանառությունների միջեւ։ Այսպես. օգոստոսի երկրորդ տասնօրյակի ընթացքում «Ա եւ Գ» ընկերության հարկային հաշիվների քանակն ավելացել է 700-ով։

Հակառակ դրան՝ դրանցում արձանագրված շրջանառության գումարը ոչ միայն չի աճել, այլեւ կտրուկ նվազել է (շուրջ 80 տոկոս)։ Այս միտումը հետագայում խորացել է։ Եթե նախորդ տասնօրյակում շրջանառության նվազումը եղել է 660 մլն դրամ, ապա հաջորդում հասել է 1,3 մլրդ դրամի։

Դատելով այս միտումներից՝ հարկ է ենթադրել, որ Ս.Ալեքսանյանի հետ փոխկապակցված այս ընկերության գործերն այնքան էլ լավ չեն։ Շրջանառությունների 80 տոկոս կրճատումը սովորաբար հանգեցնում է սնանկացման կամ գործունեության դադարեցման։ Սակայն «Ա եւ Գ»-ն ոչ միայն նման մտադրություն չունի, այլեւ պատրաստվում է վերազինման եւ ընդլայնման։

Ինչպես հայտնի է, վերջերս կառավարությունն այս ընկերությանը սարքավորումներ ներմուծելու համար հարկային արտոնություն տրամադրեց՝ ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգելով երեք տարով։ Եթե սպիրտային խմիչքների իրացումն այդքան վատ վիճակում է, անհասկանալի է արտադրության հզորություններն ընդլայնելու նախաձեռնությունը։

Ինչեւէ, «Ա եւ Գ» ընկերության շրջանառությունների նման նվազումը առաջացրել է հարկային մարմինների կասկածները, որոնք շարունակում են հսկողությունը «նշված երեւույթի նկատմամբ»։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930