Այսօր խիստ մտահոգված, Վրաստան մեկնող հայ բազմաթիվ ուղևորների անունից Aravot.am-ին էր դիմել գյումրեցի Կարեն Պետրոսյանը` դժգոհելով, որ Բավրայի մաքսատան վրացական հատվածում արգելանքի ցուցանակը սխալ է տեղադրված, այն դիտավորյալ տեղադրել են ձախ կողմում (տես լուսանկարում`ձախ կողմում արգելանքի նշանն է, իսկ աջ ցուցանակը ցույց է տալիս արագությունը`գրված է 8) որպեսզի հայ վարորդները շփոթվեն, արգելված մասից մտնեն ու 50 լարիով տուգանքի ենթարկվեն:
«Ես ենթադրում եմ, որ արգելանքի ցուցանակը ձախ կողմում տեղադրելը դիտավորություն է, թակարդ է, բազմաթիվ երկրներում եմ եղել ու նման բան չեմ տեսել: Քաղաքակիրթ երկրներում, հատկապես սահմանային անցակետերում նշանը պիտի հստակ հուշի, թե վարորդը որ կողմից մտնի, որ կողմից դուրս գա, այսինքն` պիտի կողմնորոշվի սահմանապահ անցակետ մտնելիս, ոչ թե թյուրիմացության մեջ ընկնի: Ես ամսի 29-ին մեկնել եմ Վրաստան ու Բավրայի անցակետի վրացական հատվածում ականատես եմ եղել, որ կես ժամվա ընթացքում մոտ 5-7 ակտ են գրել հայ ուղևորներին: Եվ հերիք չէ ձախ կողմում են տեղադրել արգելանքի նշանը` եթե մարդը սխալմամբ այդ կողմից է մտել, այնպես են վրացի ոստիկանները վիրավորում հայ ուղևորներին, այնպիսի գռեհիկ պահվածք են դրսևորում, ես պատրաստ եմ տրամադրել տեսանյութ, որպեսզի համոզվեք իմ խոսքերի մեջ: Ով ուզում է լինի հայ ուղևորը, վրացի ոստիկանի խոսելաձևը միայն լսեք, ապշելու բան է:
Կարդացեք նաև
Արգելանքի նշանը ձախ կողմում տեղադրելը ես որակում եմ հայերի փողերով Վրաստանի բյուջեն համալրելու թակարդ: Իսկ այդ թալանը կանխելու համար դիմում եմ մեր արտգործնախարարությանը, խնդրում եմ այս գերատեսչության միջամտությունը հայ քաղաքացիներին անիմաստ տուգանքներից պաշտպանելու համար: Բավրայի հայկական կողմում ցուցանակները հստակ են տեղադրված, եթե անգամ սխալվես ու արգելված հատվածով մտնես, շատ քաղաքակիրթ ձևով կհուշեն, որ սխալ ես մտել, ճիշտ ուղղությունը ցույց կտան, իսկ վրացիները…չգիտեմ ինչով է պայմանավորված հայատյաց այս գործունեությունը »,- ասում է Կարեն Պետրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վրացիների ռուսատյցությունը,սեպտեմբերի 3-ից հետո վեր է ածվում հայատյացության։ Նրանք ռուսին կամ ռուսահպատակին նայում էն նույն աչքով,այնպես որ՝это только цветочки,а ягоды будет потом в ЕС-е.
Լավ բայց չհասկացանք թե այստեղ որն է նշանների սխալը: Սխալ չեմ տեսնում..
Ձախ նշանը նշանակում է որ այդ հատվածով, մուտքն արգելվում է, իսկ աջում նախ տրված է, որ կանգառն արգելված է և ներքևում, որ առավելագույն արագությունը 8 կմ/ժ, այսինքը + 11: Չեմ հասկանում էդ ինչ ակտ են գրում, այդտեղ նշանների սխալ չկա:
Առավոտ արժէ գոնե մի մեքենա քշող աշխատողի հետ խորհրդակցել նոր սենց նյութեր դնել…
սխալ չկա սովորական նշաններ էն ու կարելի է հանգիստ աջ կողմից առանց կանգառի անցնել 8 կմժ արագությամբ
Ես էլ եմ ընկել էս թակարդը , բայց արգելանքի նշանը այն ժամանակ ԸՆՀԱՆՐԱՊԵՍ ՉԿԱՐ, իսկ այն տնակի աջ կողմում ցեխաջրով լցված փոս էր: Նշանի բացակայության մասին իմ առարկությանը վրացական պետության աչալուրջ պահապանը, անմեղ աչքերով նայելով , պատասխանեց , որ նշանը եղել է, բայց այն ԳՈՂԱՑԵԼ ԵՆ : Ինձանից առաջ այդ նույն տեղով անցնում էր ռուսական համարներով մի ամենագնաց , որի մեջ հաստատ ռուսներ էին , իսկ այդ վրացին ասաց ,որ ռուսները ոչ մի խախտում չեն արել: Այն մեկ ժամվա ընդացքում ինչ ես անցկացրեցի վրացական անցակետում տուգանվեցին ևս երկու հայկական մեքենա; Նշեմ նաև , որ ես այդտեղով անցնում էի Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ պատահած դեպքից մեկ օր հետո: Արգլանքի նշանը , ինչպես երևում է նկարում , դրվել է մի քանի օր հետո:
Ժողովուրդ ջան, հոդվածում չի ասվում, որ երթևեկության նշանները սխալ են, խոսքը նրա մասին է, որ ճանապարհային նշանները դրվում են ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմում, ինչպես օրինակ 8 կամ նշանները դրված են ճանապարհի աջ երթևեկելի մասի աջ կողմում, մինչդեռ կամ նշանը դրված է ձախ երթևեկելի մասի ձախ մասում, որն ինքնին խախտում է, և վկայում է այդ նշանի թակարդ լինելու մասին, մնացած հարցերը հոդվածում հստակ նշված են: