Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3. խայտառակության մեկ տարի. «Առաջին լրատվական»

Սեպտեմբեր 03,2014 12:24

Այսօր սեպտեմբերի 3-ն է, և ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ գրեթե ողջ Հայաստանն իսկական շոկի ենթարկվեց:

Մեկ տարի առաջ այս օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ մինչ այդ երեքուկես տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի պայմանագրի շուրջ, ավարտելով բանակցությունը և ըստ էության պատրաստվելով նախաստորագրման՝ այդ ընթացքում բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ Հայաստանը նախաստորագրելու է փաստաթուղթը: Եվ այս հավաստիացումները հնչում էին այն զգուշացումների ֆոնին, որ Եվրամիությունն անում էր Հայաստանին, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չի կարող համատեղվել Մաքսային միության հետ:

Եվ ահա այս ամենից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հանկարծ, նույնիսկ իր իսկ ՀՀԿ-ական կուսակիցների համար անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:

Դրանից հետո, սակայն, իրադարձություններն արդեն մեկ տարի շարունակ ընթանում են միանգամայն սպասելի ընթացքով: Այսինքն՝ անցնող մեկ տարվա ընթացքում մենք ունենք այն, որ Հայաստանը բազմաթիվ քաղաքական նվաստացումների է ենթարկվել, որոնց գագաթնակետը կարելի է համարել սեպտեմբերի 3-ից երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Հայաստան, որը պետական այցերի արարողակարգերի համար չտեսնված ծրագրով սկսվեց. Պուտինը պետական այցով Հայաստան գալով՝ առաջինն այցելեց Ռուսաստանի 102-րդ ռազմակայան՝ այդպիսով, ըստ էության, հրապարակայնորեն նվաստացնելով Հայաստանին:

Մեկ այլ նվաստացում էր «Գազպրոմի» հետ Հայաստանին պարտադրված պայմանագիրը, ինչպես նաև «Գազպրոմին» Հայաստանի ունեցած 300 միլիոն պարտքի աճպարարությունը:

Նվաստացման մեկ այլ դրսևորում էր մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին հասցված ապտակը՝ կապված Եվրասիական միությանն անդամակցության հետ, երբ ընթերցվեց Ալիևի նամակը:

Այս ամենն ընդամենը այն կարճ նվաստացումների շղթան է, որ Հայաստանը որպես պետություն ապրել է այս 12 ամիսների ընթացքում: Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանը հեղինակազրկվել է Արևմուտքում, կորցրել Արևմուտքի առաջատար պետությունների և անվտանգության ու տնտեսական կառույցների հետ ինտեգրացիայի, համագործակցության ռեալ հեռանկարները, որոնք շոշափելիորեն կբարձրացնեին երկրի անվտանգությունը և զարգացման հեռանկարները:

Սրան զուգահեռ՝ սեպտեմբերի 3-ից հետո սրվեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի գագաթնակետն էլ դարձան օգոստոսյան իրադարձությունները: Ահա այս ամենի ֆոնին չկա գեթ մեկ առավելություն կամ էֆեկտ, որը կարող ենք ներկայացնել որպես անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի ձեռքբերում՝ ՄՄ-ին միանալու հայտարարության արդյունքում:

Սակայն այս հայտարարությունը Հայաստանում, ըստ էության, չարժանացավ որևէ քաղաքական դիմադրության, այսինքն՝ խորհրդարանական ոչ մի քաղաքական ուժ չդիմադրեց այս որոշմանը, իսկ արտախորհրդարանական ուժերն էլ խորհրդարանական ուժերի կողմից որակվեցին «մարգինալներ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930