Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելագետ. «Մինչեւ ամերիկացի լրագրողի գլխատումը խալիֆայության գործունեությունը ոչ մեկին չէր հետաքրքրում»

Սեպտեմբեր 03,2014 12:19

«Իրականությունն այն է, որ Մերձավոր Արեւելքում գոյություն ունի պետական միավորում, որը դե ֆակտո ստիպում է իր հետ համագործակցել, իրեն հաշվի առնել»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց արեւելագետ Հայկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ պետության բնույթը եւ քաղաքականությունը չեն փոխում նրա հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Նա կարեւոր հանգամանք է համարում խալիֆայության ինքնաֆինանսավորումը, եւ ըստ նրա՝ դա դժվարացնում է իր հետ ցանկացած տեսակի հարաբերությունները: Սակայն, նրա խոսքերով՝ խալիֆայության գոյությունը ոչ մեկին չէր հետաքրքրում մինչեւ ամերիկացի լրագրողին գլխատումը.
«Այսինքն՝ սա այն կարմիր գիծն էր, որ անգամ եզդիների զանգվածային ոչնչացումը ոչ մի պատասխան չէր գտնում, այսինքն՝ այստեղ կա մի կարմիր գիծ, որն անցավ խալիֆայությունը, արդեն աշխարհի համար հայտնի դարձավ, որ խաղում է մի այնպիսի արժեքային համակարգով, որը չի համապատասխանում այսօրվա աշխարհի արժեքային համակարգին»:

Արեւելագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ երեկ համացանցում տարածված` ամերիկացի լրագրողի գլխատման տեսանյութին ՝ նշելով, թե հավանական է համարում, որ արեւմտյան օդուժի կողմից հասցված հարվածները որոշակի վնասներ են պատճառում պետությանը, եւ ըստ նրա՝ դա փոխում է տարածաշրջանի հետ կապված կառույցի ծրագրերը.
«Պետք է հակաքայլ անել, իսկ որպես հակաքայլ կամ հակընդդեմ քայլ, հավանաբար, պետք են նման ուղերձները: Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Իսլամական պետությանն ուղղված հարվածները զգալի են, եւ Իսլամական պետությունը նման վարքագծով փորձում է իր ուղերձը հասցնել միջազգային հանրությանը»:

Արեւելագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կհամախմբի միջազգային հանրությանը: Իսկ խոսակցությունները, թե Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետությունները տարբեր բաներ են, նա անհիմն է համարում.
«Սա նույն խալիֆայությունն է, այստեղ սահմաններ չկան, ստեղծվել է մի խալիֆայություն: Այնպես, որ կարծում եմ՝ կհամախմբի միջազգային հանրությանը, եւ ամենայն հավանականությամբ՝ որոշակի ռազմական ակտիվություն՝ օդային հարվածների տեսքով կլինեն: Եվ հետագայում, եթե նման տեսանյութերը, ուղերձները շարունակվեն, հավանաբար որոշակի ցամաքային գործողությունների ականատես կլինենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930