Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա արդեն Մոսկվայում պիտի որոշեն, թե ինչ պիտի հագնեն հայաստանցիները. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 03,2014 11:33

Իշխանություններն, իհարկե, նշում են, թե Եվրասիական միությունն ընդամենը տնտեսական կառույց է, եւ «քաղաքական բաղադրիչ» չկա։ Որեւէ մեկն, իհարկե, դրան չի հավատում, բայց ենթադրենք՝ հենց այդպես էլ կա, դա զուտ տնտեսական կառույց է: Բայց այդ դեպքում Հայաստանն ընդհանրապես պիտի հեռու փախչեր այդ միությունից, որովհետեւ զուտ տնտեսական առումով այդ կառույցին միանալը Հայաստանի համար ակնհայտորեն վնասակար է:

Էլի ինչ-որ տեղ կհասկանայինք, եթե ասեին՝ գիտե՞ք, տնտեսապես դա մեզ վնաս է, բայց այլ բաղադրիչներ էլ կան՝ անվտանգության, արտաքին սպառնալիքների եւ այլն, դրա համար էլ մտնում ենք։ Իսկ մեզ հակառակն են ասում՝ կառույցը զուտ տնտեսական է, դրա համար էլ մտնում ենք, թեեւ տնտեսապես դա մեզ ձեռնտու չէ:

Իսկ թե ինչու ձեռնտու չէ՝ բացատրենք առանց խրթին տնտեսագիտական ձեւակերպումների։ Որովհետև այդ միությանն անդամակցելուց հետո մոտ 900 կարեւորագույն ապրանքատեսակներ էապես թանկանալու են, եւ դա ազդելու է բոլոր հայաստանցիների կենսամակարդակի վրա։ Ճիշտ է, փոխարենը մեզ համար «հսկայական շուկա» է բացվելու, բայց մե՞զ ինչ. դրանից օգտվելու են առավելագույնը մի քանի տասնյակ խոշոր գործարարներ։

Հիմա հարցին նայենք ինքնիշխանության կորստի տեսանկյունից։ Ենթադրենք՝ Հայաստանը քաղաքական ինքնիշխանությունը չի կորցնում, բայց տնտեսականն էլ հո հաստատ կորցնո՞ւմ է։ Հիմա արդեն Մոսկվայում պիտի որոշեն, թե ինչ պիտի հագնեն հայաստանցիները՝ եվրոպակա՞ն, թե ինչ-որ տեղ Գոմելի մարզում արտադրված, Մոսկվայում պիտի որոշեն, թե հայ գործարարներն ինչ մաքսատուրքեր պիտի վճարեն, ասենք, Ռումինիայից բենզին կամ Էկվադորից բանան ներկրելու դեպքում եւ այլն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930