Սեպտեմբերի 1-ին Դիլիջան քաղաքի 62-ամյա բնակիչը իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է իր բերանի մեջ: Նրա տեղափոխել են հիվանդանոց, ուր մահացել է:
Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ ինքնասպանության պատճառը եղել է տղամարդու գլխի անոթների հիվանդությունը: Այդ հիվանդության սրացման ժամանակ նա ունեցել է հիշողության կորուստ,անկանխատեսելի վարք:
Տղամարդը բնակվել է կնոջ հետ, նրանք ապրել են Ռուսաստանում, Ուկրաինայում, վերադարձել Դիլիջանի իրենց տուն: Նրանց զավակները՝ տղա եւ աղջիկ բնակվում են Աբխազիայում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ