Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը հանդես կգա որպես եռյակ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2014 11:22

Գաղտնիք չէ, որ Քառյակի երկու ուժերը դեմ չեն նպաստել Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիային։ Եվ եթե ՀՅԴ-ի դեպքում այս պահին կարելի է խոսել ընդամենը լոյալ վերաբերմունքի մասին, ապա ԲՀԿ– Քոչարյան անքակտելի կապը որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։

Ինչ վերաբերում է «Քոչարյանի անունը լսել անգամ չցանկացող» ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», ապա այդ երկուսից առաջինը, թերեւս, ինչ-որ մի պահի տեղի տա՝ հետեւելով իր առաջնորդի «քաղաքագիտական վերլուծության» ուղերձներին, մինչդեռ «Ժառաևգություն»-ը դժվար թե բավականաչափ շարժառիթներ ունենա սեփական հեղինակության վտանգման գնով Քոչարյանի կողքին կանգնելու համար։ Ասել է թե՝ այս հարցում Քառյակը սպառնում է վերածվել առնվազն եռյակի։

Հաջորդ կարեւոր մարտահրավերը իշխանափոխության պահանջի հնչեցումն է՝ լինի դա ամբողջական, թե մասնակի՝ կառավարության հրաժարականի պահանջի տեսքով։ Այստեղ եւս սպասելի է, որ մոտեցումները միանշանակ չեն լինի։ Քանզի ԲՀԿ-ի համար իշխանափոխության պահանջի անհրաժեշտությունը պայմանավորված է լինելու Քոչարյանի՝ վերադառնալու որոշմամբ (որը, կարծես թե ավելի հավանական է, քան երբեւէ): Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ դեպքում նույն «Ժառանգություն»-ը չի ցանկանա անուղղակիորեն հեշտացնել Քոչարյանի հետդարձի ճանապարհը։ ՀԱԿ-ն այս հարցում խնդիր չունի, քանզի ի սկզբանե էլ հնչեցրել է ամբողջական իշխանափոխության պահանջ, իսկ Դաշնակցությունն էլ, ինչպես հայտնի է, Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարանն է, եւ անհրաժեշտության դեպքում հաճույքով կերկրորդի իշխանափոխության կոչերը։ Ստացվում է, որ այս հարցում եւս Քառյակը հանդես կգա որպես եռյակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930