Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանեց Բաքու:
«Իմ այս այցի ընթացքում ես պարոն Ալիևի հետ կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորաբար` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հիմնարար լուծումների հնարավորությունը», – Ադրբեջան մեկնելուց առաջ` Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ նշեց թուրքական հանրապետության ղեկավարը: – «Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումն է», – հավելեց Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բաքվում նախատեսված բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև երկկողմ տնտեսական` նախ և առաջ էներգետիկ ծրագրերին վերաբերող հարցերը:
Բանակցությունների օրակարգում առանձին կետով է ընդգրկված նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու հարցը:
Կարդացեք նաև
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում