Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատական վերջին նիստերից մեկում պարզվեց, որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ Խաչիկյանը իրեն ասել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին 250.000 դոլար է տվել ու մի այդքան էլ պետք է տա, ինչի համար էլ իրենից պարտքով փող է ուզել։
Երեկ Իշխան Զաքարյանը, պատասխանելով այս մեղադրանքներին, ասաց. «Ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ Խաչիկյանի հետ՝ ինքը եղել է պետական պաշտոնյա, ես՝ ստուգող մարմին։ Եթե նման բան լիներ, ուրեմն Վերահսկիչ պալատի նախագահը հիմա ճաղերի հետեւում կլիներ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կապը.ստուգել-չստուգելու պահով է։