Հատված ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարցազրույցից:
– Հանրության ակտիվ շերտը կարծես թե ցույց է տալիս, Քոչարյանի ակտիվացումից, նրա մասին պատմող դրական ֆիլմերից հետո հանրության շրջանակներում նորից վերհիշվեցին Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը ու էլի սեւ էջեր իր պաշտոնավարման շրջանի։ Եթե Դուք լինեիք շարքային քաղաքացի, այլ ոչ թե տարբեր ժամանակների իշխանության ներկայացուցիչ, կցանկանայի՞ք Քոչարյանի վերադարձը։
– Միանշանակ չի այդ հարցի պատասխանը, ես, որպես ՀՀԿ-ական, տեղական ինքնակառավարման մարմնում աշխատել եմ նաեւ Քոչարյանի օրոք եւ ես գնահատում եմ նաեւ կատարված դրական աշխատանքները, բայց նաեւ գտնում եմ, որ կան բաներ, որոնք վերանայման կարիք ունեն ցանկացած քաղաքական ուժի կամ իշխանության գործունեության ընթացքում։
…Ես Հոկտեմբերի 27-ի կամ այլ բաների մասին չեմ ասում, պարզապես այն մեթոդները, որոնք նախկինում կիրառել են, այսօր արդեն աշխարհը փոխվել է եւ նոր շփումներ, նոր կենսափիլիսոփայություն, նոր վերաբերմունք է պահանջում։ Ես կարծում եմ, որ կյանքը ցույց կտա, թե երկրորդ նախագահն ունի՞ իրականում այդ ցանկությունը, եթե ունի, ապա ժողովուրդն ինչ վերաբերմունք ցույց կտա։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում