Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հայտարարել է, որ «ատկատների» խնդիրը լուծված չէ և ներկայացրել է բյուջետային ծախսերի հերթական չարաշահումների շարանը: Այն, որ Հայաստանում «ատկատների» խնդիրը լուծված չէ, Իշխան Զաքարյանն ու նրա ղեկավարած Վերահսկիչ պալատը չէ, որ պետք է ակնառու դարձնեն հայաստանցիների համար: Վերջիվերջո, Հայաստանը շատ փոքր երկիր է, և ամեն ինչ առավել քան տեսանելի է, առանձնապես բացահայտումների կարիք նման պարզ երևույթի մասով, ինչպիսին «ատկատն» է՝ չկա:
Ինչպես կարող էր «ատկատների» խնդիրը վերացած լինել, երբ Հայաստանի վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը մի քանի շաբաթ առաջ քաղաքաշինության փոխնախարար է նշանակում Հակոբ Բեգլարյանին՝ մարդու, որը պետական գնումների գործակալության ղեկավարն էր և պաշտոնից ազատվել էր Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ դեռ, երբ Սերժ Սարգսյանը արեց «ատկատների» թեմայով հայտնի խորհրդակցությունը: Կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանին հեռացրին այդ խորհրդակցությունից հետո, այսպես ասած` տաք հետքերով, փոխարենը, սակայն, Հովիկ Աբրահամյանը «տաշած քարը» գետնին չթողեց և նրան նշանակեց փոխնախարար:
Եվ ուրեմն` ինչպես կարող ենք ասել, որ Հայաստանում «ատկատների» խնդիրը լուծված է, ով կարող է նման բան ասել, և ընդհանրապես` այդ ամենը տեսնելու և հասկանալու համար ով ունի Իշխան Զաքարյանի բացահայտումների կարիքը:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հարգելի Մուսա.
2004 թվականից գոյություն ունի ‘откат-ի’ հայերեն համազոր բառը` դարձավճար, որը հիանայի կերպով բացատրում է երևույթը; Տե’ս գրախանութներում ‘Կաշառվածությունը և պետությունը’ Սյուզան Ռոուզ- Ակերմանի , Գիտանք, 2004թ. 248 էջ գիրքը;