Հատված Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հարցազրույցից:
– Յուրի Վարդանյանի՝ սպորտի նախարար նշանակվելը քննադատվեց շատերի կողմից, այդ թվում՝ ԲՀԿ-ականների։ Հայտարարեցիք, որ սխալ էր նրա նշանակումը, ապա քննադատում էիք, որ լավ չի աշխատում։
– Ես միայն մի մասի հետ համամիտ չեմ. միայն ԲՀԿ-ի կողմից չէ, այլ ամբողջ մարզաշխարհի կողմից քննադատվեց։ Սա ուղղակի էնքան ծեծված թեմա է, որ չեմ ուզում, էլի… մանավանդ՝ գնացած մարդկանց հետեւից կա՛մ լավն են
խոսում, կա՛մ չեն խոսում։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ, բայց իմ համար ՀՀ-ում 9 ամիս բան չի եղել այդ ոլորտում։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ երբ Հայաստանում սպորտի ոլորտը ղեկավարում են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, այդ դեպքում միշտ ասվում է, որ ոլորտը շատ լավ վիճակում է, զարգացում է ապրում, իսկ երբ «դրսից» մարդ եկավ, անմիջապես քննադատվեց։
Կարդացեք նաև
– Գիտե՞ք ոնց, եթե փոխնախարար է բերում նախկին միլիցիայի աշխատողի, որը սպորտի հետ ոչ մի կապ չունի, հիմա դա կհաջողվի՞, թե՞ չի հաջողվի։
– Այսօր Վարդանյանը դեսպան է գնացել Վրաստան, որն ընդհանրապես կապ չունի իր մասնագիտության հետ։ Հիմա ո՞րն է այստեղ չարյաց փոքրագույնը, որ լեգենդար մարզիկը սպորտի՞ նախարար լիներ, թե՞ դեսպան։
– Չէ, չէ, սպորտից հեռու, ցավդ տանեմ… Չէ, գիտե՞ք ոնց, ես որեւէ մեկի աշխատանքը չեմ ուզում մեկնաբանել, բայց էն, ինչ մենք ենք ստեղծել… յուրաքանչյուր մարզադպրոցի տնօրենից, մի մարզիկից, մարզական լրագրողներից որ հարցնեք, ինքը կպատասխանի… Մի հատ ծրագիր նշեք, որ ինքն այդ ընթացքում արել է կամ ինչ-որ նորամուծություն, ես Ձեր առջեւ կխոնարհվեմ…
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում