Երբ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը, Իտալիայի իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով, Վենետիկում 1512 թվականին հիմնադրեց իր տպարանը, մտքով անգամ չէր անցկացնի, որ այսօր` 500 տարի հետո, իր անունով կոչված պոլիգրաֆիական կոմբինատի մուտքի ճակատը «կզարդարի» EUROFOOTBALL լատինատառ գովազդային վահանակը` ստվերելով աջ ու ձախ կողմերում երկրորդ պլան մղված «Նաիրի» եւ «Արեւիկ» հրատարակչությունների համեստ ցուցանակները:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2014