Լրահոս
Օրվա լրահոսը

Արև Զորիկյանի «Հոգեբուժարանում» պիեսն արդեն հասանելի է

Սեպտեմբեր 02,2014 23:59

Երիտասարդ գրող Արև (Սիրարփի) Զորիկյանը՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի դուստրը, սեպտեմբերի 2-ին ներկայացավ իր առաջին պիեսի շնորհանդեսով: «Հոգեբուժարանում» պիեսը երկու գործողությամբ դրամա է, որի հերոսները կրում են հեղինակի սիրելի երկու նկարիչների անունները՝ Ֆրիդա Կալոյի և Մոդիլյանիի:

«Ես մտածում եմ, որ Սիրարփիի փոքրիկ ուսերի վրա մեծ բեռ է դրված, և նա ապագայում համբերատար  պետք է կրի այդ մեծ բեռը, որովհետև արվեստը նախանձ է,– կարծում է Արևի դասախոսը՝ լեզվաբան Կարինե Լոլոփյանը: –Բայց այս տարիքում այս փոքրիկ ստեղծագործությամբ, որ իր բնույթով այնքան մեծ է, արդեն իսկ հաղթանակի արժանի է»:

P9023761

Պիեսի առաջին կարդացողը և գնահատողը Արևի մայրն է եղել, որը նույնիսկ արտասվել է կարդալիս, երկրորդը՝ հեղինակ-կատարող և պոետ Վահե Քոչարը: Արևը հիշում է, թե ինչպես է սկսել իր առաջին քայլերը գրական ասպարեզում. «Առաջին անգամ ուժեղ սիրահարվել էի: Մի բանաստեղծություն գրեցի (հիմա, որ կարդում եմ՝ ինձ համար էլ է ծիծաղելի թվում) և ուղարկեցի իմ սիրելի մարդուն: Ինքը ծիծաղեց, ասաց՝ էս ի՞նչ է, ավելի լավ է՝ նկարի, քո մոտ դա ավելի լավ է ստացվում: Դա իմ մեջ ինչ-որ բան առաջացրեց, որ ես պիտի լավ գրեմ ու սկսեցի անընդհատ գրել, գրել… Եվ հասցրեցի նրան, որ նա արդեն հավանում էր գրածներս»:

P9023763

Չափածոներից հետո Արևը սկսել է պատմվածք գրել, սակայն այն կիսատ է մնացել: «Իմ գրածները, չգիտեմ ինչու, հետո սկսում են ինձ դուր չգալ: Պիեսս միակ ստեղծագործությունն է, որ ամեն անգամ կարդալիս ինձ դուր է գալիս»,– ասում է Արևը:

«Հոգեբուժարանում» դրաման նրա լիովին պատրաստ առաջին պիեսն է: Այն գրել է մոտ երկու շաբաթում:

Երգերի հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը ասաց, որ շատ կուզեր՝ լուրջ մոտեցում լիներ և պիեսը բեմադրեին: Նույն կարծիքին է նաև Արևի դպրոցի ուսուցչուհին՝ Սոնա Ազատյանը. «Սա Սիրարփիի հաղթանակն էր, և այն ամբողջական կլինի այն ժամանակ, երբ ստեղծագործությունը նաև բեմադրվի»:

P9023766

Արև Զորիկյանը հայտնում է, որ նոր ստեղծագործությունների համար արդեն 2-3 միտք ունի, սակայն չգիտի՝ որ մեկը կշարունակի ու կավարտի, քանի որ այն կախված է նրանից, թե պահի տակ իր մեջ ինչ կարող է արթնանալ:

Արև Զորիկյանի «Հոգեբուժարանում» պիեսը հասանելի է «Բուկինիստ» գրախանութում:

 

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Մեր հարևանուհին էլ պոեմ է գրել, պատրաստվում է տպել թոշակն ստանալուց հետո: Այդ մասին էլ կգրեք:

  2. Մանիկ says:

    Պիես գրողը նախ պետք է մի քանի տարի բեմում խաղա, որ իմանա ինչ է թատրոնը, ոչ թե երկու տող գրի ու վազացնի գիրք տպելու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930