Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում դեռ այդքան մեծ սպառում ունեն թուրքական տետրերը

Սեպտեմբեր 02,2014 22:53

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ քննարկում էր ծավալվել այս թեմայով: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել էր. «Դպրոցական տետրերի մի զգալի մասը դարձյալ թուրքական են (Իհարկե, մեր դպրոցական տարիների «ՕՔՈՒԼ ԴԵՖՏԵՐԻ»-ները չկան, բայց հայկական թեմաներով տետրերն էլ են շատ քիչ: Պատկերացնում եք՝ ինչքան հաճելի կլիներ, եթե 40 և 100 թերթանոց տետրերի վրա լինեն մեր թագավորների, վանքերի, եկեղեցիների, մեր քաղաքների, Հենրիկ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, մեր մեծերի՝ Թումանյան, Սևակ, Շիրազ, Մոնթե, Ազգալդյան և այլոց նկարները: Գոնե պետական գնումներ կատարելիս կարելի է նախապատվությունը տալ նման շապիկներ ունեցող տետրերին, սա էլ հոմ գումարի բացակայության հարց չի, կարելի է, չէ՞, լուծել»:

Ի պատասխան վերջինս մտահոգության օգտատերերից մեկը հուշել էր, որ Հայաստանում «Սկարլեթ» ընկերությունը սկսել է արտադրել հայկական պատկերազարդմամբ տետրեր: Օգտատերերից մեկն էլ, ուղարկելով Մհեր Մկրտչյանի դիմանկարով մի տետր, փաստել էր, որ թեև կան հայկական տետրեր, սակայն դրանք իրականում քիչ են:

Aravot.am-ը Գյումրիում տպագրական գործունություն իրականացնող «Էլդորադո պրինտ» հրատարակչության ղեկավար Արամ Պիճիկյանից հետաքրքրվեց` մի՞թե այդքան ծախսատար է Հայաստանում տետրեր արտադրելը, որ մեր շուկան լցված է թուրքականով: «Այո, շատ թանկ է նստում տետր արտադրելը, միայն այն, որ տպագրական նյութը պիտի Թուրքիայից բերես, թուղթը ևս, ֆորմա պիտի ունենաս, արդեն իսկ մտածում ես, որ ինքնարժեքը թանկ կնստի: Ենթադրենք դրսից պիտի բերես 1 միլիոն տետր, եթե թուղթը, ներկը Թուրքիայից բերես, Հայաստանում երևի կարողանաս արտադրել դրա ուղիղ կեսը, հրատարակչին ձեռնտու չի լինի: Իհարկե, մենք տետր հրատարակելու առաջարկ չենք ստացել, քանի որ Գյումրու շուկան շատ փոքր է,իսկ Երևանում կան հրատարակչություններ, որոնք տետրեր ու օրագրեր են արտադրում, բայց նրանք տետրակ տպող մեքենա ունեն, այդ մեքենաներն էլ կամ գերմանական են կամ չեխական, եթե ունես նման սարք, այս դեպքում քիչ ծախսատար է դառնում, թեև ասեմ, որ, իմ հաշվարկներով, թե Երևանում, թե Գյումրիում տետրակ արտադրելը դարձյալ ավելի թանկ է նստում, քան Թուրքիայից ներկրելը»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930