Շարժայում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության վերջին փուլը:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այսօր ութերորդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի նկարմամբ եւ միավորներով՝ 4,5, հավասարվելով ուկրաինուհի Աննա Ուշենինային, հնդիկ Դրոնավալի Հարիկային բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 6-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է վեցերորդ տեղում:
Իսկ ահա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լեւոն Արոնյանը, որն իր իրական հնարավորություններից անհամեմատ ցածր է հանդես եկել Սենթ Լուիսում մեկնարկած Սինքվիլդի գավաթի խաղարկության առաջին շրջանում, մեկօրյա հանգստից հետո վաղը ուժերը կչափի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Իսկ մրցաշարային աղյուսակը հինգ միավորով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը ոչ մի միավոր չի կորցրել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ