Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց ռազմական ոստիկանության ենթասպան

Սեպտեմբեր 02,2014 21:46

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին հարցաքննվող վկա, ռազմական ոստիկանության ենթասպա, բժիշկ Գոռ Սամոյանը պատմեց դեպքի մանրամասները:

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց՝ այդ օրը ինքը  հերթապահ բժշկի օգնականն է եղել: «Ժամը 11-ի սահմաններում շարքային Գարեգին Դանիելյանը մոտեցել է ինձ, ու տարել եմ բուժկետ: Իր մոտ հայտնաբերվեցին ձախ ձեռքի նախաբազկի քերծվածքներ, ինչը արել էր հոգեկան հուզմունքի արդյունքում: Գարեգինն է այդպես ինձ ասել: Դաշտային համազգեստի շորերով այդպիսի բան էր արել: Ասաց, որ զինհոսպիտալի դեպքի հետ կապված հիշել է ամեն ինչ, հուզվել է ու նման բան է արել»,- այսքանով սահմանափակվեց ռազմական բժշկի հարցաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու վկա չէին ներկայացել դատարան:

Դատարանի որոշմամբ, հրապարակեցին վկաների նախաքննական ցուցմունքները՝ չնայած պաշտպանների առարկությանն ու պնդմանը, թե  վկաներին կարելի էր բերման ենթարկել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930