Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եմ շուխուռ ա, փախել եմ, պետի գոռոցն եմ լսել». Պատմում է զինվորը

Սեպտեմբեր 02,2014 21:28

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ դեպքի ականատես Սերգեյ Մարությանը: Դեպքի օրը նա նույնպես հոսպիտալում բուժում էր ստանում:
Նրա պատմելով, երբ ինքը նկատել է խառնաշփոթը, վախեցել է, փախել. «Տեսել եմ շուխուռ ա, փախել եմ: Հոսպիտալի պետի գոռոցն եմ լսել ու վերջ: Հետո ասեցին ռազմական ոստիկանությունից մարդ կա, վախեցա, փախա, դեղերի տակ էի: Հետո էլ բան չեմ տեսել, քնած եմ եղել»:

Նրա խոսքով, քննիչն է իր տեղը ցուցմունք գրել. «Էսքանը պատմել եմ, քննիչը գրել ա ու ասել տակը խազի գնա: Հետո քննիչին ասել եմ, որ քնած եմ եղել, ինձ ավելորդ հարցեր չտաս: Ես գրել, կարդալ չգիտեմ: Ինչ ուզում են, թող անեն»:

Հետո էլ ասաց, որ ինքը չի իմացել` ինչու են իրեն հարցաքննում, մտածել է, թե իր ծառայության ազատման համար է կանչվել ոստիկանություն:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան պատմել էր, որ «ստոպ պալատ» (այդպես էր կոչվում մեղադրյալների հիվանդասենյակը) տարվող օղու շիշը, ինչը տեսել է նաև բուժաշխատողներից մեկը: Նախաքննական ցուցմունքում Մարությանը նաեւ պատմել էր, որ տեսել է ապակիները ջարդված.«Խառը ջարդում էին: Տեսել եմ, որ «ստոպ սենյակում» կռիվ ա գնում»:

Դատաքննության ժամանակ նա հրաժարվեց իր ցուցմունքից, ասաց, որ այնտեղ ամեն ինչ սխալ է ու իրականությանը չի համապատասխանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930