Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը ջարդել է պատը, սպառնացել բուժքրոջը. «Ասում էր՝ չես լուսացնի»

Սեպտեմբեր 02,2014 20:26

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա բուժքույր Քրիստինե Վանյանը:

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա պատմեց, որ դեպքի օրը՝ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին, ամբաստանյալներից Դավիթը աթոռ, ափսե է պահանջել, հետո՝ դանակ: Բուժքույրն ասաց, որ իրեն ասել են, թե հիվանդասենյակում հաց են  ուզում ուտել:

Բուժքրոջ խոսքով՝ հիվանդներից մեկը շամպայն է պատվիրել, « Նարեկին խմած տեսա, նա էլ ասաց, որ օղի է օգտագործել: Որ տղաներին զգաստացնեմ, ասացի, որ հոսպիտալի պետն ու բժիշկները հիմա  կգան, բայց ես ստեցի, իսկ նրանք իրականում եկան, բարձրացան երկրորդ հարկ, Դավիթն ու Ռազմիկը դուրս եկան նրանց ընդառաջ: Հոսպիտալի պետը բռնեց Ռազմիկի ձեռքը, հարցրեց ի՞նչ է կատարվում, այդ ժամանակ չեմ տեսել՝ տղաներից որ մեկը, բայց մեկը պատռեց հոսպիտալի պետի  սպորտային համազգեստի վերնաշապիկը: Հետո Դավիթը սկսեց հայհոյել, ապա իր հեռախոսը տվեց ինձ, որ պահեմ, ես հրաժարվեցի, բայց նետեց մեր սենյակի ուղղությամբ: Դավիթը սկսեց ավելի բարձր հայհոյել պետին, սկսեց աղմուկ-աղաղակ: Դեղ տվեցի նրան, որ հանգստանա, հրաժարվում էր վերցնել, ես ստիպեցի, բայց վստահ եմ, որ պահեց դեղը: Սկսեցին ջարդել ամեն ինչ: Դեպքից մի քանի օր հետո էլ Դավիթը եկավ ու ինձնից պահանջեց իր հեռախոսը, ագրեսիվ պահվածք դրսեւորեց, սպառնաց, թե ես  չեմ լուսացնելու, ջարդեց պատը, ես ընկա հիստերիայի մեջ, ու մի շաբաթ բյուլետեն եմ վերցրել, որ ապաքինվեմ»:

Բուժքույրը նաեւ հաստատեց, որ մինչեւ միջադեպը ամբստանյալներից Դավիթը դեմքին վնասվածք չի ունեցել, իսկ դեպքից հետո նկատել է քերծվածքներ դեմքին, վնասվածք՝ ականջի մասում:

Այսօր դատարան էին ներկայացել վեց վկայից չորսը: Վկաներից  Ավագյան Քրիստինան՝ զորամասի բուժկետի բուժակը, ասաց, որ չի հիշում դեպքի մանրամասները ու խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930