Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի պատանիները՝ Ֆրանսիայի եղբայր քաղաքին. «Ողջույն, Վալանս»

Սեպտեմբեր 02,2014 20:02

Օգոստոսի 21-30-ը իջեւանցի 15-21 տարեկան թվով 11  տղաներ եւ աղջիկներ, Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի գծով առաջատար մասնագետ Լիլիթ Ղալումյանը  հյուրընկալվել են  Իջեւանի եղբայր   Վալանս քաղաքում: Իջեւանցի  պատանիները բնակվել են   ֆրանսահայ իրենց հասակակիցների տներում: Այցելությունը կատարվել է «Բարեւ, Վալանս» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության համայնքային ծրագրի կողմից:

Այդ ծրագրի ներկայացուցիչներ Էլիզաբեթ Ալաշյանը եւ Թամար Ստեփանյանը պատվիրակության կազմում էին: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանն ասաց, որ այցելությունը շատ հագեցած էր, իջեւանցիները եղել են Վալանսի հայկական եկեղեցում, տեղի հայ մշակույթի կենտրոնում, հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանում, նաեւ՝ այցելել Փարիզ, Լիոն, Ռոմա: Իջեւանի փոխքաղաքապետը Վալանսի  քաղաքապետ պ-ն Դարոգոնին հրավիրել է  հաջորդ տարի այցելել Իջեւան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930