Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պատերազմ լինի, Եհովայի վկաները կլքե՞ն երկիրը

Սեպտեմբեր 02,2014 19:43

Եհովայի վկաների կողմից հանրապետության տարբեր տարածքներում տեղադրվող ստենդները շատերին են անհանգստացնում: Նրանք այդպիսով ազատորեն տարածում են իրենց գրականությունը. «Մենք սա հակաօրինական ենք համարում, քանի որ կրոնական կազմակերպությունների մասին օրենքն ասում է, որ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն կարող է իր գործունեությունն իրականացնել իր համար առանձնացված տարածքներում, իսկ փողոցն այդպիսի տարածք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Եհովայի վկաների կողմից իրենց գրականությունը փողոցում տեղադրելուն, բաժանելուն, մարդկանց հետ զրուցելուն, Ա. Մուրադյանը դա համարում է հանրային քարոզչություն և հոգեորսություն:

Ասում է, որ, որպես անհանգստացող քաղաքացի, այս հարցով բաց նամակ է գրել ՀՀ ոստիկանապետին, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն քննչական բաժնի կողմից գործի հետագա հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Լրագրողների զարմանքին, թե ի՞նչ է նշանակում հանցակազմի բացակայություն, մի՞թե ոստիկանությունը չի տեսնում այդ ստենդները, Ա. Մուրադյանը պատասխանեց, որ ոստիկանությունը, անշուշտ, տեսնում է դրանք, բայց իր համար էլ է անհասկանալի մնացել՝ տվյալ դեպքում ինչ է նշանակում հանցակազմի բացակայություն. «Ուղարկված որոշման մեջ նշված էր, որ համաձայն մեր սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք»,- հավելեց բանախոսը:

«Դիալոգ» ՀԿ-ի նախագահը գտնում է, որ Եհովայի վկաները լուրջ սպառնալիք են նաև ազգային անվտանգության համար. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, իսկ Եհովայի վկաները հրաժարվում են զենք վերցնելուց, բանակում ծառայելուց, և, առհասարակ, նրանց համար չկան ազգային պատկանելության սահմաններ: Բացի դրանից, մի նյութ եմ կարդացել Եհովայի վկաների «Դիտարան» ամսագրում, որտեղ հստակ նշված է, որ եթե որևէ երկիր մտնում է պատերազմի մեջ, ապա Եհովայի վկաներն իրավունք ունեն լքելու երկիրը, այսինքն՝ եթե մենք մեր երկրում ունենանք մեծ թվով Եհովայի վկաներ, ինչին նպաստում է նրանց այժմյան գործունեությունը, ու եթե մեր երկրին լուրջ վտանգ սպառնա, ապա Եհովայի վկաները ուղղակի կլքեն մեր երկիրը: Դուրս է գալիս, որ մենք աճեցնում ենք մի սերունդ, որը միայն օգտվում է մեր երկրից և չունի ոչ մի պարտականություն կամ պատասխանատվություն այն երկրի նկատմամբ, որտեղ ինքն ապրում է»,- վերլուծում է Ա. Մուրադյանը:

Նա պահանջում է փողոցներից հավաքել Եհովայի վկաների կողմից տեղադրված ստենդերը, քանի որ նրանց կողմից բաժանվող գրականությունը, ըստ բանախոսի, շատ լուրջ վտանգ ունի իր մեջ ինչպես մարդկանց իրենց կազմակերպություն ներգրավելու առումով, այնպես էլ հակաօրինական և հակաազգային կոչեր պարունակելով. «Եհովայի վկաների գրականությունը մերժում է արյան փոխներարկումը, անգամ եթե անձին մահվան վտանգ է սպառնում, մերժում է պետական հիմնի, զինանշանի, դրոշի հանդեպ հարգանքը, այսինքն՝ կոչ է արվում ոտքի չկանգնել օրհներգը լսելիս, որովհետև նրանց համար դա ընդամենը ազգային երգ է»,- ասում է Ա. Մուրադյանը:

Նա նման գրականության ազատ տարածման պատճառը համարում է մեր Ոստիկանության և Քաղաքապետարանի ոչ համախմբված աշխատանքը, և գտնում է՝ նվազագույնը, որ հիմա կարելի է անել, Եհովայի վկաներին կարգապահական տույժի ենթարկելն է՝ անօրինական գործունեության համար. «Դա բխում է նաև մեր ընտանեկան շահերից. փողոցներով նաև երեխաներ են անցնում, որոնց կարող է գրավել Եհովայի վկաների գրականությունը, որովհետև գունազարդ է ու մատչելի: Իսկ մենք չգիտենք՝ երեխան գիրքը վերցնել-կարդալուց հետո ինչ հետևություններ կարող է անել իր համար»,- մտահոգվում է Ա. Մուրադյանը:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն էլ ասում է, որ իրենց ՀԿ-ն ձեռքի տակ արդեն ունի բավականաչափ նյութեր և մոտ օրերս կդիմի դատարան, որովհետև, ինչպես նշեց նա, Եհովայի վկաները խախտում են սահմանադրության մի քանի կետեր:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Rubo says:

    Տղաներ, մի անգամից վերնագիրը կարդալուց եզրակացրեցի որ Աստված մի արասցե եթե պատերազմ լինի դուք ել պիտի խուսափեք կռվի մեկնելուց մնացած բոլոր աղանդավոր ու ոչ աղանդավորների պես; ասեմ ինչի եմ էդպես արտահայտվում, որովհետև պատմությունն էլ ցույց է տալիս որ ամենաշատ ամպագոռգոռ հայտարարություն անողներն իրենք են խուսափում իրենց ներկայացրածն անելուց, որոնցից դուք չեք ել տարբերվում(կներեք եթե վիրավորական է հնչում, բայց սա բնավ վիրավորանք չէ’), ընդամենը մեկ վառ օրինակ, ավելի լավ հայաստան, կամ բարգավաճ հայաստան, կամ օրինաց երկիր (ծիծաղելի է չէ?) …
    ավելին’ դեռ ոչ մի ազատամարտիկի’ որոնք հիմնականում շատերի համար անհայտ’ բայց իրենց կյանքը հայրենիքի համար նվիրած ՀԵՐՈՍՆԵՐ են, նրանց բերանից (ես իրենց ցավը տանեմ) ոչ մի նմանատիպ պայքարի տառ անգամ չեմ լսել, որովհետև նրանք ել ճանաչում են օրիգինալ թշնամուն, խնդրում եմ չմբոստանալ. դուք դեռ շատ փոքր եք ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ կոչվելուց, նամանավանդ լինելուց: վստահ եմ դուք նույնպես չեք լսել. իսկ աղանդի կամ ստի դեմն առնելու համար ուղղակի անհրաժեշտ է օրիգինալը իմանալ ու մատուցել, և ոչ թե կեղծը հակագովազդել, այսինքն ճիշտն իմացողին երբեք չես կարող խաբել. որովհետև նա ճանաչում է օրիգինալը… այդպես է կայնքն իր բոլոր բնագավառներում:
    այ եթե կարողանաիք Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի (իհարկե նման ՄԱՐԴիք էլի կան… ավաղ նրանց դեֆիցիտը շատ մեծ է) նման Օրիգինալի մասին պատմել’ շատ ավելի հզոր զենք ու հաջողություն կունենաիք, իհարկե մենք ել ձեզ հետ
    Հ.Գ. կարծում եմ ժամանակն է կարևոր բաների մասին բարձրաձայնել ու ոչ թե առանց այն էլ արդեն դատարկվող մեր սիրելի հայրենիքում մարդկանց մեջ թշնամություն սերմանել, որը նաև քրեօրեն հետապնդելի է. իսկ աղանդը կդադարի իր գործնեությունը’ եթե մարդիկ ճանաչեն ճիշտն ու սխալը ու կհեռանան ամեն տեսակ աղանդներից

  2. Ceyran says:

    Եվրադատարանը կհամարի ՀՀ իշխանություններին սխալ և կտուգանի կլորիկ գումարով,որովհետև նրանք էլ եհովայի վկաներ են…

  3. Վլադ says:

    <> Հ/Կ-ի Նախագահը կամ սույն նյութի հոդվածագիրը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում:Կուզենայի իմանալ,թե <> ամսագրի ո՞ր համարում է կարդացել տեղեկություն,առ այն,իբրև Եհովայի վկաները,իրավունք ունեն պատերազմի ժամանակ լքել երկիրը:
    Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

    Հետևյալ պատճառներով Եհովայի վկաները բանակ չեն գնում։

    1. Հնազանդություն Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու ծառաները «իրենց սրերից խոփեր պիտի կոփեն» և «չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2:4)։

    2. Հնազանդություն Հիսուսին։ Հիսուսը Պետրոս առաքյալին ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26:52)։ Հիսուսը այսպիսով ցույց տվեց, որ իր հետևորդները չպետք է զենք վերցնեն պատերազմելու համար։

    Հիսուսի աշակերտները հնազանդվում են նրա պատվերին՝ չլինել «աշխարհի մի մասը», ամբողջությամբ չեզոք մնալով քաղաքական հարցերում (Հովհաննես 17:16)։ Նրանք ոչ բողոքում են պատերազմական գործողությունների դեմ, ոչ էլ խոչընդոտում են նրանց, ովքեր որոշում են զինվորական ծառայության անցնել։

    3. Սեր ուրիշների հանդեպ։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց «սիրե՛լ իրար» (Հովհաննես 13:34, 35)։ Այդպիսով կազմավորվելու էր միջազգային մի եղբայրություն, որի անդամները, լինելով քույրեր ու եղբայրներ, միմյանց դեմ երբեք չէին պատերազմելու (1 Հովհաննես 3:10–12)։

    4. Վաղ քրիստոնյաների օրինակը։ «Կրոնը և պատերազմը» հանրագիտարանում ասվում է. «Հիսուսի առաջին դարի հետևորդները հրաժարվում էին պատերազմների մասնակցել կամ զինվորական ծառայության անցնել»՝ դա համարելով «անհամատեղելի Հիսուսի դրսևորած սիրո և թշնամիներին սիրելու նրա տված հրահանգին»։ Նմանապես գերմանացի աստվածաբան Պիտեր Մայնհոլդը Հիսուսի առաջին դարի հետևորդների վերաբերյալ գրել է. «Հնարավոր չէր միաժամանակ լինել և՛ քրիստոնյա, և՛ զինվորական»։

    Աջակցություն հասարակությանը

    Եհովայի վկաները հասարակության բարօրությամբ հետաքրքրված մարդիկ են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում տվյալ երկրի անվտանգության համար։ Մենք հարգում ենք իշխանություններին՝ համաձայն Աստվածաշնչի հետևյալ պատվերների.

    «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13:1)։

    «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։

    Այսպիսով, մենք օրինապահ քաղաքացիներ ենք, վճարում ենք հարկերը, համագործակցում ենք իշխանությունների հետ, երբ հասարակությանը ի նպաստ աշխատանքներ են կատարվում։Նյութի աղբյուրը`www.jw.og/hy-armn Եհովայի վկաների ինտերնետային պաշտոնական կայք:

  4. Արթուր says:

    Վլադ,

    Մի քանի հարցեր, քո նշած մտքերի մասին։

    1) դու ամբողջ Աստվածաշունչն ե՞ս համարում Աստծու խոսք։ Եթե այո՛, ապա մինչև Եսայա 2:4-ը կարդացել ե՞ս արդյոք օրինակ Բ Օրինաց 2:33-34. «33Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք»։ Խնդրում եմ մեկնաբանիր։ Ինձ չէ՝ ինքդ քեզ։ Կամ աստվածաշնչյան աստվածն է փոփոխվում, կամ էլ լավ հակասում է ինքն իրեն։ ԻՐ ազգին պատվիրում է բոլորին սպանել, իսկ մյուսներին սուրերը խոփեր շինել։

    2) եթե Հիսուսը համայն մարդկությանը սեր քարոզող է եղել և ազգերի միջև տարբերություն չի դնում, ապա ինչո՞ւ է ոչ հրեաներին անվանում շներ։ Մատթեոս 15:26. «26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ Հուսով եմ կոնտեքստին ծանոթ ես։

    3) լավ էլի՞ Վլադ։ Էս սերը կապ չունի մարդկանց մեծ մասի պատկերացրած սիրո հետ։ Ներողություն եմ խնդրում, եթե ասածս ընկալում ես որպես վիրավորանք, բայց գիտակցաբար կամ անգիտակցաբար դու ստում ես։ Դու իքնդ էլ գիտես Եհովայի վկաների «սերը» իրենց կազմակերպությունից դուրս եկածների հանդեպ ու մի բառ դրա մասին չես նշում։ Թույլ տուր դա անել քո փոխարեն։ Ընդամենը մեկական մեջբերում Աստվածաշնչից և Եհովայի վկաների գրականությունից։ Խնդրում եմ մի հատ ստեղ ցույց տուր, թե ուրա՞ քո նշած սերը։
    Բ Օրինաց 13:6-10. «6Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ գաղտնաբար քեզ ասի՝ «Գնանք պաշտենք քեզ եւ քո հայրերին անծանօթ օտար աստուածներ», 7որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, 8ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան։ 9Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ ժողովրդի ձեռքը։ 10Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից»։

    Փաստորեն դու սե՞ր ես համարում հարազատ մորը, քրոջը, եղբորը քարերով սպանելը ինչ ա որ ինքը թողել է իր կրոնը։

    ԴԻՏԱՐԱՆ, 15 Հունվարի, 2013թ, էջ 16, պարբերություն 19
    «Քո հարազատը իրականում կարիք ունի տեսնելու, որ դու վճռականորեն Եհովային ամեն ինչից վեր ես դասում, այդ թվում ընտանիքից։ Առիթներ մի՛ փնտրիր շփվելու ընկերակցությունից զրկված հարազատիդ հետ, օրինակ՝ էլեկտրոնային փոստով»։

    ԴԻՏԱՐԱՆ, 15 Օգոստոսի, 2013թ, էջ ։, պարբերություն 7
    «Չպետք է թույլ տանք, որ ընտանեկան կապերը ավելի կարևոր լինեն, քան աստվածաշնչյան սկզբունքները»։

    Փաստորեն քո նշած սերը դա այն է, որ հարազատի հետ չի կարելի անգամ էլ փոստով շփվել, եթե նա թողել է Եհովայի վկաների շարքերը։

    Հետաքրքիր սեր է։

  5. Արթուր says:

    Մի երկու խոսք էլ ասուլիսի մասին.

    Տիկին Մուրադյան, եթե Ձեզ ԻՍԿԱՊԵՍ անհանգստացնում հոգևորսությունը և կրոնական քարոզչությունը, ինչո՞ւ չեք խոսում առնվազն այս երկու փաստերի մասին.

    1) ՀՀ-ում անց է կացվում կրոնական քարոզ Շողակաթ հեռուստաըներությամբ։ Դա քարոզ չէ՞, որի դեմ Դուք պայքարում եք։ Դա հոգևորսություն չէ՞, որի դեմ Դուք պայքարում եք։ Այստեղ հանցակազմ չկա՞։

    2) ՀՀ միջնակարգ դպրոցներում երեխաներին դասավանդում են կրոնի պատմություն և կան բազմաթիվ բողոքներ ծնողների կողմից, որ դասերի ժամանակ անց են կացվում կրոնական ակտեր՝ աղոթք, խաչակնքություն և այլն։ Դա քարոզ չէ՞, որի դեմ Դուք պայքարում եք։ Դա հոգևորսություն չէ՞, որի դեմ Դուք պայքարում եք։ Այստեղ հանցակազմ չկա՞։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930