Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սփյուռք-ՀՀ ոստիկանություն» ուղիղ կապը` Skype-ի միջոցով, կայացավ

Սեպտեմբեր 02,2014 19:12

Օրեր առաջ հայտնել էինք, որ արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

Առաջին ուղիղ կապն այսօր էր, սեպտեմբերի 2-ին: Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:

Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում: Իսկ մեկ տեսազանգ շոշափում էր կոնկրետ խնդիր. անձին հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը` նշելով իր մասնավոր դեպքը: Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` հարցն արագ կարգավորելու համար:

Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով:
Հասցեն` Armenia Police:

Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930