Վենետիկի կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի ցուցադրությունից հետո գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը ասել է, որ ինքը պատրաստ է ֆիլմի շուրջ ցանկացած բանավեճի մեջ մտնել, փոխանցում է «Հուրիեթ»-ը:
«Հայոց ցեղասպանության մասին շատ ֆիլմեր չկան: Այդ է պատճառը, որ այս ֆիլմն անհրաժեշտ էր նկարել… Ես իմ կյանքից յոթ տարի եմ ծախսել ֆիլմին հաջորդող բանավեճերին պատրաստվելու համար: Ես արդեն ստացել եմ սպառնալիքներ, սակայն հանուն արվեստի արժե մեռնել», – ասել է նա:
«Հատում» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դստրերին և տարիներ հետո,իմանալով, որ նրանք ողջ են, ճանապարհվում է նրանց փնտրելու:
Պատասխանելով հարցին, թե ինչու է Ակինը ֆիլմի մեջ Հայոց ցեղասպանությունը կապել Ամերիկայի բնիկների կոտորածների հետ, ռեժիսորն ասել է, որ դա կօգնի թուրքերին ապրումակցել պատմության հետ:
Կարդացեք նաև
«Ես գիտեմ, որ թուրքերը չեն կարող ընդունել մի ֆիլմ, որը պատմում է հայ հերոսի մասին: Այդ է պատճառը, որ ես օգտագործել եմ Ամերիկայի բնիկների ցեղասպանությունը, որպեսզի ապրումակցում առաջացնեմ նրանց հետ», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հալալ է: Ապրես: