Այս տարվանից Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որպես այդպիսին, չկա, ավելի ճիշտ այն վերանվանվել է Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի:
Համալսարանում առաջնորդվել են նրանով, որ քիմիան շահութաբեր չէ: Գիտխորհրդի 18 անդամներից միայն ԵՊՀ Անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Խառատյանն ու ԵՊՀ Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Շիրազ Մարգարյանն են «դեմ» քվեարկել:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Երբեմնի զարգացած քիմիական արդյունաբերության երկրի Մայր բուհը չունի ,,քիմիայի,, ֆակուլտետ…???
Ավելի նպատակահարմար և բարոյական կլիներ գոնե ,,Քիմիայի և դեղագիտության,, կոչել…
Իսկ ընդհանրապես Մայր բուհի համար լրիվ ավելորդ է ,,Աստվածաբանության,, կոչվող ֆակուլտետը, որը կազմավորվել է Գիտական աթեիզմի ամբիոնի անձնակազմով և ավելորդ է երկրի ու համալսարանի հանար…
Քիմիայի փոխարեն այդ կույր աղին է հարկավոր հեռացնել`իր վարք ու բարքով…!!!
Սա ուղղակի վերջն է… Ինչ է նշանակում շահութաբեր չէ? Պարոն ռեկտորին մնա միայն կթողնի իր համար շահութաբեր պատմական և իրավաբամնական ֆակուլտետները: Վաղուց էր պետք ազատվել անգրագետ չինովնիկներից
Չինովնինկն մնում է չինովնիկ – նա ուղեղով չի մտածում, թքաց ունի Քիմիայի ամբիոնի համարյա հարյուրամյա պատմության վրա, բազմավաստակ ու մեծանուն հայ քիմիկոս նվիրյալների հիշատակի վրա. Մայր ԲՈՒՀն գիտության տաճար է, պարոն չինովնիկ, միգուցե արդեն մտացում ես փակել մաթեմատիկայի ու ֆիզիկայի ամբիոններն ևս?
Ինչ ցավալի է,
Շատ ցավալի է, որ սեփական ամբիցիաներից և գրպանի պարունակության մեծացման մոլուցքից դրդված նման կերպ են վարվել Քիմիայի ֆակուլտետի անվան հետ. Կարծում եմ, որ լսարանները վերցնելը, հաստիքները կրճատելը, իսկ հիմա էլ անվան փոփոխությունը այսպես ասած որոշ “ղեկավար-չինովնիկների” համար դարձել է սրտի ցանկություն, ինչ սրտներն ուզում է, այն էլ անում են. Արդեն զարմանալի չէ, նման ղեկավարություն՝ նման ռեկտորի գլխավորությամբ, սպասելի է, մարդը մեծ քայլերով գնում է քիմիայի ֆակուլտետի փակմանը, ինչպես ինքն է ասում, մեջը օգուտ չունի, խեղջ մարդ. Իսկ ինչ վերաբերվում է հենց ֆակուլտետի ներսում տիրող տրամադրվածություններին, արդեն պարզ է, “Շեֆը ոնց ասի, նենց էլ կանեք”. Իսկ թե ովքեր են այդ շեֆերը, դատեք ինքներդ….
Կան չինովնիկներ, որոնք ոչ թե կառավարում են իրենց վստահված ոլորտը, այլ իրենք են կառավարվում հանգամանքներով: Իրենց անգործությամբ պայմանավորված` տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծման տրամաբանական ու կամային քայլերի փոխարեն, գտնում են մոդայիկ, կոսմետիկ լուծումներ և դրանք համաձայնեցնելով վեադասի հետ (որպեսզի ապահովագրեն իրենց) քանդում են հնի արժեքավորը և ստեղծում ձևական նորը:
Դրա փոխարեն այդպիսիները շատ հնարամիտ ու վճռական են իրենց անձնական խնդիրները լուծելիս, օրինակ` իրենց զավակներին արտասահմանյան լուրջ կրթություն ապահովելու, այդ ուսման մեծ վճարի համար հովանավոր ընկերներ գտնելու, հիմնադրամներից օգտվելու և նման այլ հարցերում: Նրանք հնարամիտ են նաև իրենց մտերիմ կոլեգա-ընկերներին դիպուկ քննադատելու գործում (վերադասին հաճոյանալու համար), երբ այդ ընկերները համարձակ ու արժանապատվորեն հակադրվում են վերին օղակից եկող կամայական որոշումներին:
Եվ ամենակարևորը, այդպիսի չինովնիկներն իրենց ցանկացած թույլ ու սխալ քայլ արդարացնում են հանգամանքներով: Նրանք կանեն ամեն ինչ, միայն թե միշտ մնան ջրի երեսին: