Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 9 միլիոն 150 հազար դրամ կհատկացնի այս տարվա ամռան զորակոչի 61 այլընտրանքային աշխատանքային ծառայողներին վճարելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգից:
Այդ ծառայողներն իրենց ծառայությունն են անցկացնելու կառավարության որոշած վայրերում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը գերազանցում է 30 կիլոմետր հեռավորությունը, ապա նրան պետք է վճարվի փոխհատուցում, իսկ օրենքի 19-րդ հոդվածով այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում` մինչեւ 30000 դրամի չափով:
Կառավարության որոշման այս նախագիծը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա, հանձնաժողովի կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված քաղաքացիների հաշվառման վայրերի եւ ծառայությունն անցնելու վայրերի միջեւ եղած հեռավորությունը չի գերազանցում 30 կմ-ը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ծառայողներին վճարել միայն օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարները:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ