Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորված 4 զինծառայողներից 2-ի վնասված ոտքերը կտրել են, քանի որ պահպանել հնարավոր չէր: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«4 հիվանդների վիճակն էլ կայուն է, բավարար է, տեղափոխել ենք արդեն բաժիններ: Երկու զինծառայողներին ստիպված ոտքը կտրել են ծնկից, քանի որ պահպանել հնարավոր չէր, մյուս երկուսի վնասվածքները լուրջ չեն»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր վիրավորվածներին այցելել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում