Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանի ամուսինը` կառավարության գործերի կառավարի՞չ

Սեպտեմբեր 02,2014 17:08

Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնում պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բեգլարյանը: Նա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է:

Դավիթ Բեգլարյանը անկուսակցական է: Մինչև այս պաշտոնում նշանակվելը նա «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենն էր, ՀՀ հարկային ծառայությունում զբաղեցրել է բարձր պաշտոններ:

Aravot.am-ը նշանակման վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից: Նա պատասխանեց. «Նա դեռ ժամանակավոր պաշտոնակատար է: Դեռևս չի նշանակվել: Սա քաղծառայության պաշտոն է, ուստի մինչ նշանակումը սպասվում է սովորական մրցութային կարգ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ժամանակի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Դե Մանվել Բադալյանին հասկացրել են , որմմրցույթով անպայման անցկացնի, չկտրի…

  2. Anna says:

    Քաղծառայությունում քննություն հանձնած յուրաքանչյուր ոք շատ լավ գիտի քննության անցկացման կարգը:Վստահորեն ասեմ,որ որևէ արդարացիություն չկա:Գրավոր թեսթերին ոչինչ անել չեն կարողանում, իսկ ահա բանավորը…………………ինչ ուզում են անում են:Հարցաշարը նախորոք չի տրամադրվում,գրվում է չգիտես ում կողմից և խեղճ քննություն հանձնող: Հանձնաժողովի անդամները ինչ ուզում են այնպես էլ ասում են:Հարցերը պատասխաններով դրված են նրանց առջև՝ միջնորդություն ունես -կանցնես,չունես բանավորից հաստատ անհրաժեշտ միավորներ չես հավաքի,անգամ կկտրվես 74.5 միավորով/անհրաժեշտ է 75/: Դատարան էլ բողոքել չես կարող,քանի որ բոլորը նույն <>:Կեցցե Մանվել Բադլյանը…………………

  3. Անահիտ (ԵՊՀ) says:

    Ես դեպք գիտեմ, որ իր տեղինհամար առավելագույն միավորով անձը ուղարկվել է ռեզերվ` նրա փոխարեն իր իսկ հաստիքին հրամանագրվել է ավելի ցածր միավորներ հավաքած անձը…
    Այո, կեցցե բարոյազրկված հհկ-ն և նրա հլու հնազանդ, ուռճացած Մանվել Բաալյանը…!!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930