Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի հայտարարությունը. «Ատկատների խնդիրը չի լուծվել»

Սեպտեմբեր 02,2014 16:33

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը:

Նա, խոսելով քաղաքաշինության ոլորտում չարաշահումների մասին, ասաց, որ դպրոցաշինության ծրագիր են իրականացրել բյուջեի հաշվին, բայց ոչ մի ծրագիր չեն ավարտել. «Ծախսել են 460 մլն: Մենք այս ծրագիրն ուզում ենք բնութագրել որպես ամբողջությամբ անարդյունավետ: Նախ, 8 տարի դպրոց են կառուցում, հետո սեյսմակայունությունը շատ վատ է, հիմա նորից սեյսմակայունությունը բարձրացնելու համար հանձնաժողով են ստեղծել եւ այլն: Գոնե մի քանի դպրոցներ ավարտեն, չի կարելի 8 տարի դպրոց կառուցել»:

Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ ատկատների խնդիրը չի լուծվել. «Լավ, հարց եմ տալիս, էս պետության մեջ մենք ինչ-որ միասնական խնդիր պիտի ունենա՞նք, թե՞ չէ: Ասենք, դպրոց ես կառուցում, դուռ-պատուհան ես փոխում, ինչ փաթեթավորման փող, տրանսպորտի ծախս: Երբ առնում ես, խնդրում են, իրենք են բերում-դնում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ժողովրդական ասացվածք կա՝ բութ մատը միշտ մեղրի մեջ է. «Հիմա գոնե մենակ բթով յոլա գնան, մինչեւ արմունկները չմտնեն, սա է խնդիրը: Ամբողջ աշխարհում սա կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930