Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Արմենիա» տուրօպերատորը զբոսաշրջիկին ապատեղեկատվություն է տալիս

Սեպտեմբեր 02,2014 16:28

«Բարեւ Արմենիա» տուրընկերությունը, որը համացանցում www.barevarmenia.com կայքում գովազդում է Հայաստանի հանգստավայրերը, տեղեկատվություն տրամադրում Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի հանգստյան տների, հյուրանոցների, ռեստորանների ու հյուրատների մասին, հանգստանալու մեկնել ցանկացողին, որոշ դեպքերում, ապատեղեկատվություն է տալիս:

«Բարեւ Արմենիա»-ի կայքում նշված է, որ Ջերմուկում գտնվող «Ջերմուկ Արմենիա» հանգստյան տունն ունի լողավազան, սակայն, երբ հաճախորդն անձամբ է կապվում տվյալ հանգստյան տան աշխատակիցների հետ`որոշ մանրամասներ ճշտելու, ապա պարզ է դառնում, որ այդ հանգստյան տան լողավազանն արդեն որքան ժամանակ է՝ ընդհանրապես չի էլ գործում:

Մինչդեռ տուրօպերատորը «Ջերմուկ Արմենիա» հանգստյան տան առավելություններն ու հարմարությունները նշելիս, շեշտում է նաեւ լողավազանի առկայությունը: Այդ մասին է վկայում նաեւ կայքում տեղադրված լողավազանի լուսանկարը:

«Ջերմուկ Արմենիայից» տեղեկացանք, որ տուրօպերատորը մի քանի անգամ զգուշացվել է լողավազանի փակ լինելու մասին, սակայն իր կայքում, այդպես էլ չի նշել, որ հանգստյան տան լողավազանը տեխնիկական պատճառներով չի գործում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի լրագրող, Բարև Արմենիայի կայքը երեք լեզվով հսկայական բովանդակութուն է պարունակում, որը միշտ չէ որ օպերատիվ կարգով թարմացվու է, քանի որ ներկայացվող հաստատություններում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, խմբագրումները կատարվում են ըստ կարևորության և հրատապության: Այսինքն տեսականորեն մեր ներկայացրած և առհասարակ որևէ տեղեկատվական մեծ բազա ունեցող կայքի ներկայացրած բովանդակությունը չի կարող լինել 100%-ով լիարժեք և ճշգրիտ: Առողջարանի լողավազանը պարբերաբար փակվում է վերանորոգման, մեկ գործում է, մեկ չի գործում: Ինքներդ եք նշում, որ աշխատակիցը ձեզ տեղյակ է պահել, որ տվյալ պահին լողավազանը չի գործում: Գործնականում ոչ մի սպառող չի տուժել այդ չթարմացված տեղեկատվության արդյունքում: Այս ամենն ի նկատի ունելով կասկած եմ հայտնում ձեր մասնագիտական կոմպետենտության առումով, քանի որ նյութ գրելու և տարածելու ձեր ընտրանքը խիստ կասկածելի է բարձրացրած խնդրի կարևորության, հանրությանը տեղյակ պահելու հրատապության առումներով: Բարև Արմենիայի թիմն ամեն օր ահռելի ջանք է գործադրում Հայաստան արտասահմանցի զբոսաշրջիկներ բերելու համար և գործով ու եկամուտով ապահովում սպասարկման ոլորտում զբաղված բազմաթիվ մարդկանց: Մտածեք, դու՛ք իբերև լրագող, ինչո՞վ եք նպաստում մեր երկրի զարգացմանը… այսպիսի մանրախնդիր հրապարակումներո՞վ, երանի թե երկրում բարձրաձայնելու ենթակա ավելի կարևոր հարցեր մնացած չլինեին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930