Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կամ բթամտություն է, կամ` կոռուպցիոն գործարք». «Թուխմանուկի» պոչամբարի դրական եզրակացության մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2014 16:25

Բնապահպան Սեյրան Մինասյանի վստահեցմամբ «Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը հավաստիացնում է իբր թե 3-րդ պոչամբարի կառուցման նոր նախագիծ է ներկայացրել, իբր նոր նախագծով պոչամբարը պետք է լիներ ներկայումս գործող ֆաբրիկայից 1600 մետր դեպի գյուղ, բայց, իրականում նման նախագիծ չկա:

Այսօր «Հենարան» ակումբում պարոն Մինասյանն ասաց, որ ընկերությունը ներկայանում է մի ծրագիր, որի վրա ոչ տարեթիվ է նշված, ոչ ամսաթիվ, սա կասկածի տեղիք է տալիս: Բացի այս, ըստ բնապահպանի,անգամ իրենց ներկայացրած ծրագրում հողերի վրա ազդեցության մասին գրված է` «Մարդկային գործունեությամբ, մասնավորապես բաց հանքի շրջակա հողերի աղտոտումը պայմանավորված է բաց հանքի կապարների հողմահարման գործընթացով, իրականացվող պայթեցումներով, լեռնազանգվածի բեռնման, տեղափոխման ժամանակ փոշու տարածումով: Այս գործընթացների արդյունքում առաջացած փոշու նման մասնիկները քամու միջոցով տարածվում են` նստում հողի վրա, դառնում են աղտոտման պատճառ: Սա այսօրվա իրավիճակն է 2 պոչամբարների դեպքում: Ես շատ մեծ, շատ մեծ հույս ունեմ, որ բնապահպանության նախարարությունում սա չեն կարդացել, քանի որ սրանից հետո չէր կարող դրական եզրակացություն տալ նրանց: Եվ հետո, ինչի՞ն է տրվել դրական եզրակացություն, եթե նախորդից ոչինչ չի ավելացվել նույն ծրագիրն է»:

Ըստ պարոն Մինասյանի, պոչամբարը կառուցվում է մի հատվածում, որտեղ 3 գյուղ պետք է տեղափոխվի:

Մանրամասն` տեսանյութում

«Մեգո գոլդ» ընկերությունը դեռ տարիներ առաջ պետք է անցած լիներ ստորգետնյա հանքահանման. ասուլիսի մեկ այլ մասնակից բնապահպան Գրետա Գաբրիելյանն ասաց, որ 2005 թվականին հանքային իրավունքով իրենց թույլ է տրվել 2 տարով բաց հանքով աշխատել` տարեկան 76.500 տոննա հանքաքար մշակելով, եւ եւս 6,5 տարի` ստորգետնյա եղանակով` տարեկան 68.500 տոննահանքաքարի մշակումով:

Ստորգետնյա եղանակի անցնելու նախագիծը տարիներ առաջ պիտի ներկայացներ ընկերությունը, եւ ինչպես ասաց բնապահպանը, չի ներկայացրել ու շարունակել է բաց հանքով աշխատել. սա բացահայտ հանցագործություն է, այս գործով դատախազությունը բնապահպանների դիմումի հիման վրա գործ է հարուցել:
Ըստ տիկին Գաբրիելյանի, չնայած «Մեգո գոլդը» խոսում է 3-րդ պոչամբարի մասին, սակայն գյուղացիները պնդում են, որ 3 պոչամբար արդեն կա, իրականում 4-րդը պետք է լինի:

Մանրամասն`  տեսանյութում

 

Բնապահպան-իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքերով էլ` «Նման նախագծին դրական եզրակացություն տալը, երբ ամբողջ համայնքը դեմ է եղել, լսումների ժամանակ գյուղացիները քիչ էր մնում ծեծեին ընկերության ներկայացուցչին, որ Արամ Հարությունյանը բացասական եզրակացություն է տվել, սա կամ յուրահատուկ բթամտության արդյունք է, կամ` սովորական կոռուպցիոն գործարք»:

Մանրամասն` տեսանյութում

 

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի անվան հետ կապո՞ւմ են այս ընկերության անունը, եւ քանի որ մեղադրանք հնչեց կոռուպցիոն գործարքի կասկածի մասին, իսկ տեսակ նախագծին դրական եզրակացություն շարքային ընկերությանը դժվար թե տրվեր, ասուլիսի մասնակիցներն ասացին, որ գյուղացիները պատմում են, որ այս գործով Հայաստանում ԱՄՆ դեսպանն է այցելել գյուղ, հանդիպել գյուղապետի հետ ու մշտապես աջակցել է այս ընկերությանը. «Բացի այս, նաեւ Վան Կրիկորյանի անունը շրջանառվում, նա Ամերիկայի հայկական ասամբլեայի ղեկավարն է, ընկերությունում բաժնեմաս ունի, ասամբլեան զբաղվում է ցեղասպանության ճանաչման հարցով, սփյուռքահայության համախմբման եւ այլն, բայց տեսեք ինչ ժուլիկ կառույց է, բայց ինքը շատ ազդեցիկ է կառույց է»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930