Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս լուրը շատերը ընկալեցին հետևյալ կերպ, թե փոխվել է խափանման միջոցը և այսուհետ Լևոն Հայրապետյանը կգտնվի ստացիոնար բուժման մեջ:
Սակայն, ցավոք, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Որից հետո մեր հայրենակիցը դարձյալ տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան:
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբ