Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Հղիներին ընդունում են աշխատանքի, մի քանի օր անց ուղարկում դեկրետի»

Սեպտեմբեր 02,2014 16:08

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ սոցիալական ոլորտի ծրագրերի չարաշահումներին՝ հղիության ծննդաբերության նպաստների եւ ժամանակավոր անաշխատունակության ծրագրերում:

Նա ասաց, որ երեխաների ծնունդների քանակը 2011-ի եւ 2012-ի համեմատ նվազել է, բայց նպաստառուների թիվն ավելացել է:

Ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն նաեւ պարզել է, որ հղիների ֆիզարձակուրդի եւ նպաստների հետ կապված չարաշահումներ են եղել. «Կազմակերպությունները հղիներին ընդունում են աշխատանքի եւ մի քանի օր անց ուղարկում դեկրետի»:
Ղ-Տելեկոմը հղիներին 30 մլն-ից ավելի հղիության եւ ծննդաբերության նպաստ է տվել. «Մենք չենք ուզում վիճարկել՝ մասնավոր ընկերություն է: Եթե իր հաշվին տա, էլի չենք վիճարկի, բայց մասնավոր ընկերությունը ներկայացնում է նախարարություն, նախարարությունն այդ ամբողջ գումարները պարտադրված վճարում է: Մենք առաջարկում ենք, որ կտրուկ միջոցներ սահմանեն, ինչ-որ շեմ սահմանեն, որ մասնավորները վճարեն, որից հետո նոր պետությունը: Բայց բյուջեի վրա այս ամբողջը ծանրացնե՞ն: Մենք ասում ենք, որ սա արդարացի չի: Մենք որեւէ մեկին մեղադրելու խնդիր չունենք: Չենք ասում, որ Երեւանի կոնյակի գործարանը մեղավոր է, որ 10 մլն փող է տվել հղիներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930