Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Անանյանը նաեւ հարազատների անուշադրության հետեւանքո՞վ է հայտնվել Ադրբեջանում

Սեպտեմբեր 02,2014 16:01

Օգոստոսի 26-ից Ղազախի շրջանում գտնվող, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ, ծնված Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 1-ին գնացել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող հայրական տուն (ուր միայնակ բնակվում էր Սարգիսը) եւ տեսել է, որ տանը դռներն ու պատուհանները բաց են, անկողինն անկանոն թափված է գետին:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից տեղեկացանք, որ Սարգիս Անանյանը հաճախ հարբել է, նա ծխախոտի փոխարեն անմշակ թութուն է օգտագործել, նրա բնակատեղին գտնվել է հակասանիտարական վատ վիճակում: Նրան ճանաչողներն ասում են, որ նա հարբած վիճակում կորցնում է իրականության զգացումը:

Սարգիս Անանյանը Երեւանից՝ որդու տնից եկել է Նոյեմբերյան, վերջինս չի զանգահարել Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող հորաքույրներին, տեղեկանա՝ առողջական խնդիրներ ունեցող հայրը բարեհաջո՞ղ տեղ հասավ: Վերջին շրջանում հոգեկան շեղումներ ունեցող Սարգիս Անանյանը հավանաբար հարբած վիճակում է հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանական իշխանությունները սկզբում ժխտեցին Քեմեռլի գյուղում զինվորականների կողմից հայաստանցու գերվելու մասին ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունը: 6 օր անց նրանք պաշտոնապես հաստատեցին լուրը, հրապարակելով Ս. Անանյանի անունը, լուսանկարը, տեսանյութ:

Հավանական է, որ ադրբեջանական իշխանությունները սկզբում փորձում էին վերջինիս դիվերսանտ ներկայացնել (haqqin. az կայքը նման տեղեկություն էր հաղորդել)», սակայն հետո «զարգացրին» կյանքի ծանր պայմանների հետեւանքով Սարգիս Անանյանի կողմից Հայաստանը լքելու թեման:

Ադրբեջանական քարոզչամիջոցները հաղորդում են, որ նույն պատճառով Սարգիս Անանյանի համագյուղացիների մեծամասնությունը ցանկանում է Ադրբեջան տեղափոխվել, անտեսելով , որ Նոյեմբերյանը գյուղ չէ, այլ՝ քաղաք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անդրեյ says:

    Նոյեմբերյանը Ղազախի շրջանի քաղաք չէ, կետադրությունը ճիշտ դրեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930