Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Կիպրոս այցելելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով սեպտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, հայտնում է «Կոնտակտ»-ը:
Ինչպես տեղեկացնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ոլորտներ, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, համատեղ ծրագրերի իրականացման ձևեր:
Ադրբեջանից հետո Էրդողանը կմեկնի Ուելս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, հնարավոր է հանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև