Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին

Սեպտեմբեր 02,2014 15:43

ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին
ք.Երևան, փ. Ամիրյան 4 282 սեփականատերերից

Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007 թ.թ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (տես Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2): 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն ՀՀ-ն կառուցապատողից չվերցրեց իր տրամադրած տարածքը, ինչը նախատեսված էր Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով: Ավելին, ՀՀ-ն չկնքեց նոր պայմանագիր, որտեղ կամրագրվեր նոր ժամկետ: 2008թ. նոր միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2011–2012 թ.թ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործելով իրենց քմահաճույքներին հնազանդ ֆինանսների նախարարությանը և ՀՀ դատարաններին, խախտելով ՀՀ օրենքները մեր՝ 65 ընտանիքների (282 մարդ) վզին փաթաթեցին անժամկետ պայմանագրեր (տես datalex.am): Այսպիսով ք. Երևան, Ամիրյան 4 շենքի շինարարության ավարտը թողնելով առանց մրցույթի Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զաքարյանի կողմից ընտրված կառուցապատողի ժառանգի քմահաճույքին:
Համաշխարհային իրավաբանության մեջ անժամկետ պայմանագիրը մի չտեսնված և չլսված բան է: Սա ՀՀ իրավաբանական մտքի նորամուծությունն է համաշխարհային իրավագիտության մեջ:

2012 թ. Մարտի 30-ին Ամիրյան 4-ի կառուցման շինարարական աշխատանքների ավարտի կապակցությամբ տրվել են համապատասխանաբար հ.01/19-12/16172-84, հ.01/19-Մ-2011-85, հ.01/19-Մ-2012-82 և հ.01/19-Մ-2013-83 շինարարության շահագործման փաստագրման ակտերը: Այսինքն կիսակառույցին տրվել է շահագործման ակտ: Ամիրյան 4-ի հետ կապված այս հերթական հանցագործությունը մեզ այլևս չի էլ զարմացնում:

Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում ենք ուղղել վերը նշված անպատիժ մնացած ապօրինությունների և հանցագործությունների հետևանքներն ու վերականգնել մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31) և գոնե յոթ տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել ներկայումս փաստացի Ձեզ պատկանող այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:

Հարգանքով փ. Ամիրյան 4 282 սեփականատերեր:
2.09.2014 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930