Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Դավութօղլուն պարզապես վարչապետ չէ»

Սեպտեմբեր 02,2014 15:18

«Էրդողանն ամենեւին էլ Գյուլը չէ»,- այսօր` սեպտեմբերի 2-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ներկաներին հիշեցրեց, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության է եկել ազգայնական հռետորությամբ, այդ պատճառով էլ հասկանալի է, որ նա առաջինը պետք է Բաքու այցելեր: Պարոն Իսկանդարյանը համարում է, որ պետք է սպասել մինչեւ ստեղծված ոգեւորությունն անցնի, եւ ըստ նրա` Էրդողանը դեռ պետք է Թուրքիայի սահմանադրությունը փոխի.
«Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին, եւ այսօր նա իրենից կարկատան է ներկայացնում, երեւի, թե նրան կփոխեն եւ այդ փոփոխությունն ուղղված կլինի նախագահի լիազորությունների մեծացնել: Սահմանադրական առումով` Թուրքիան այլ կլինի»:

Անդրադառնալով նախկին արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի` վարչապետ ընտրվելուն` նա նշեց, որ Դավութօղլուն պարզապես վարչապետ չէ, նա նեո-օսմանիզմի գաղափարախոսն է.
«Դավութօղլուն գաղափարական մարդ է, բայց ինձ թվում է, որ նրա համար դժվար կլինի կատարել իր ֆորմալ առաքելությունը, նա այդպիսի կերպար չէ: Համապատասխանաբար` Թուրքիան ինչ-որ կերպ բավականին ակտիվ ներքին քաղաքականություն կվարի իր սահմաններից դուրս: Նա փորձում էր այդպիսի քաղաքականություն վարել, երբ Դավութօղլուն արտաքին գործերի նախարար էր, եւ բոլոր ուղղություններով լիարժեք ձախողում տեղի ունեցավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930