Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի նոր կառավարությունը ևս ցանկանում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնել. 1news.az

Սեպտեմբեր 02,2014 14:20

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ իրենց առաջնահերթ խնդիրներից է Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելը, գրում է «1նյուզ.ազ»-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

«Թուրքիան կշարունակի ջանք գործադրել, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունները խաղաղ լուծում ստանան, ազատվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածությունը նվազի», – ասել է Դավութօղլուն խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ Անկարան հույս ունի կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և կշարունակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն ավելացրել, որ Հայաստանը չպետք է պատմական իրողությունների գերին մնա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930